Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ)
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե

«Մեզ պետք է այնպիսի Հայաստան, որտեղ ոչ թե կուռքը, այլ գիտելիքն է գնահատվում. հաջորդ իշխանությունը պետք է առաջնորդվի 2-3 գաղափարով». Վ. Հովհաննիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։

Այս շարժումն ավարտվելու է Հայաստանում նոր իշխանության ձևավորմամբ. դա է միակ օրակարգը, որն ինչ-որ պահի դառնալու է հանրային համընդհանուր պահանջ:

Հայաստանին պետք է կարող ուժերի հավաքական. մեզ պետք է սոլիդ և կոնսոլիդացված իշխանություն, դա պետք է լինի մեր պոտենցիալի հավաքականը:

Հայաստանն առանց կուռքի, կուռքը կոտրեց երկրի ողնաշարը:

Կուսակցության գաղափարը Հայաստանում դեֆոլտի մեջ է:

Անիմաստ է մեր երկրում կուսակցություն ստեղծել, Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը կոնսոլիդացիոն պրոցեսների փուլ է ենթադրում, պատմության այս էջից անցում նոր էջ, որը կուսակցություններով չի լինելու:

Շարժումը երբեք չի մարելու, այս շարժումը երկար պատմություն ունի, որը ստեղծվել է 2020-ի նոյեմբերի 9-ի տրամաբանությամբ: Նոյեմբերի 9-ից հետո պետք է ձևավորվեր նոր իշխանություն, այդ գաղափարն ամպի նման կախված է վերևում:

Լուծում է պետք, լիդերի փոփոխություն: Իշխանությունն իրենց միջից պետք է գտնի լիդերին ու փոխի:

Երկրում եռակի մեծանում է չարությունը. հասարակության չարությունն իշխանությունների հանդեպ, իսկ իշխանության ներսում գոյություն ունեցող թիմերը մի օր հասկանալու են, որ դա իրենց դեմ է, և, որ ստեղծված լարվածությունը ստեղծում է Նիկոլ Փաշինյանը, և, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները ներքին տագնապների պատճառ են դառնում:

Շարժման արդյունքում մտել ենք քաղաքական հարցադրումների փուլ, որտեղ անձի դերակատարությունը թուլանում է:

Ստացվում է, որ երկրի ճակատագիրը կախված է 1 հոգուց, որն աղետ է:

Իշխանությունները ճգնաժամի մեջ են, դրա վառ ապացույցն է ոստիկանների վարքագիծը:

Այս շարժումը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ հնարավոր չի լինելու այս ժողովրդի վրա փաթաթել ցանկացած ստորացուցիչ պայման, որովհետև մի կայծից պայթելու է, հազարներով են փողոց դուրս գալու:

Ոստիկաններին պետական բյուջեից զգալի գումարով հավելավճար տալը կաշառք է, որն արվում է իշխանությունը պահելու համար:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին հարցազրույցում ասել է. «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Սա չի կարող երկար ժամանակ կենսունակ մնալ, սա էլ է անցնելու. վստահեցնում եմ, վաղը, երբ շարժումը թափ առնի, երբ ուրվագծվի ապագա իշխանությունը և փոխվի այսօրվանը, Արևմուտքի դիրքորոշումն էլ կփոխվի, որևէ մեկը չի հիշելու Նիկոլ Փաշինյանի և ժողովրդավարության «բրենդի» մասին:

Մեր երկրի խնդիրն է՝ առավելագույնս ապահովել կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել մարդկանց հետ:

Երկրում ձևավորվում է իշխանությունը փոխելու հանրային պահանջ, իսկ իշխանությունը դեռ պատրաստ չէ հասկանալ, որ եկել է հեռանալու ժամանակը, դրա համար իշխանությունը պահելու համար դիմում է տարբեր գործիքակազմերի, այնինչ դա հանգեցնում է իրենց հանդեպ չարության մեծացմանը:

Մեր երկրում ֆունդամենտալ բան է փոխվել՝ իշխանությունը չունի սոցիալական հենարան:

Ձևավորվել է ազգային գաղափարներով հարթակ, ուստի շատ կարևոր է շարժման սահուն կոնսոլիդացիան նոր գաղափարների շուրջ:

Կուզեի, որ համաժողովրդական այս շարժման հակաթուրքականությունը վերածվեր հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման:

Երբ մենք վերափոխենք շարժման հիմնական բովանդակությունը, կուզեմ, որ հարթակը և հրապարակը սկսեն խոսել «Կյանքը Նիկոլից հետո»-ի մասին, և այդ ժամանակ քաղաքացին կտեսնի թե՛ համապետական, և թե՛ իր ընտանեկան օրակարգը:

Հաջորդ իշխանությունը պետք է առաջնորդվի 2-3 գաղափարով՝ արժանապատվություն, սառը պրագմատիզմ, ու փորձի ապահովել պետական և ազգային վերելք:

Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ Հայաստանի վերելքը՝ հանուն պետության, և մենք շատ արագ կհասնենք արդյունքի:

Այսօրվա շարժումը Հայաստանում զրոյական հակառուսական և զրոյական հակաարևմտյան բովանդակություն ունի: Այսօրվա ոչ իշխանական ճամբարում ձևավորվել է բարձր ինտելեկտ և փորձ ունեցող մարդկանց խումբ, որոնք փայլուն տիրապետում են Կրեմլի և Արևմուտքի հետ աշխատելու գործիքներին:

Նիկոլ Փաշինյանը լարվածության օջախ է, մենք չենք կարող գերի մնալ այդ օջախին:

Պետության շահը պահանջում է մեկ մարդու հեռացումը:

Մեզ պետք է այնպիսի Հայաստան, որտեղ ոչ թե կուռքը, այլ գիտելիքն է գնահատվում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan