Մխիթարյանը կարող է բաց թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, որ բաց թողնի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով հայ կիսապաշտպան ապաքինման ժամկետներից, շեշտել է, թե մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին:
Հայ կիսապաշտպանը դեռևս չի մարզվում ընդհանուր թիմի հետ:
Մխիթարյանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում:
Նա վնասել էր աջ ազդրը: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ալբանիայի
մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: «Ռոմա»-ն կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ: