Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի...

Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում

Ինչպես հայտնի է, վերջերս ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքի ժամանակ, Մոսկվայում Ուկրաինայի վերաբերյալ որևէ գնահատական չհնչեց: Ինչը զարմանալի էր, եթե հաշվի առնենք այն, թե ինչ գնահատականներ էին հնչում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքների ընթացքում Ռուսաստանի հասցեին: Շատ արևմտյան դիտորդների կարծիքով սա ցույց է տալիս, թե ինչ խոցելի վիճակի մեջ է հայտնվել Մոսկվան նույնիսկ իր կողմից հռչակված դաշնակիցների շրջանում: Ավելին, ռուս դիտորդների կարծիքով, Մոսկվայում հատկապես հիասթափված են Ղազախստանի նախագահի պահվածքից, որի իշխանությունն այս տարվա սկզբում բառիս բուն իմաստով փրկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թեև ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի մասին ոչինչ չասվեց, այնուամենայնիվ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտորեն քննադատեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նման պահվածքի համար: Նա նույնիսկ բերեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների օրինակը, նշելով, թե ինչ համերաշխ են նրանք գործում, վերջում նշելով, եթե ՀԱՊԿ անդամ երկրները հետևություն չանեն իրենց պահվածքից, ըստ Լուկաշենկոյի,  Արևմուտքը առանձին- առանձին բոլորի «հարցերը կլուծի»:

Ըստ կրեմլյան դիտորդների, Լուկաշենկոյի ակնարկները ուղղված էին առաջին հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Հենց վերջինիս պահվածքն է այսօր ամենաշատը մտահոգում Պուտինին: Սակայն Լուկաշենկոյի այս կոշտ քննադատության անսպասելիորեն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, նշելով իր հերթին, որ ՀԱՊԿ-ը իր կրավորական պահվածքով լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց Հայաստանին: Իհարկե, Փաշինյանի խոսքերը արդարացի էին և հասկանալի: Հատկապես, երբ դրանք ուղված էին Լուկաշենկոյի հասցեին: Սակայն խնդիրն կայանում էր նրանում, որ իրականում, Լուկաշենկոյի շուրթերով Պուտինն էր հասկացնում Տոկաևին, որ վերջինս անշնորհակալ է գտնվում և հրաժարվում է աջակցել Մոսկվային այսօր այն դեպքում, երբ տարվա սկզբին հենց Մոսկվայի ջանքերով նա կարողացավ պահպանել իր իշխանությունը:

Եվ, ահա, անսպասելիորեն այդ իրավիճակին խառնվում է Փաշինյանը և այս հարցի շուրջ բոլոր խոսկցությունները դադարում են: Ըստ ռուս դիտորդների, իր պահվածքով Փաշինյանը ցույց տվեց թե ինչ աստիճանի նա չի տիրապետում միջպետական նուրբ հարաբերություններին, կամ էլ նրա այս քայլը կանխամտածված է եղել և ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ անդամ երկրների շարքում առաջացել են երկու «բևեռ», մեկը Լուկաշենկոն է, ով Ուկրաինայի հանդեպ կոշտ գործելու կողմնակից է,  մյուսը Փաշինյանը, ով մերժում է դա:

Սակայն, ըստ ռուս դիտորդների, իրականում այստեղ գործել է առաջին  տարբերակը, այն է Փաշինյանը տգետ գործիչ է, որն այդպես էլ չկարողացավ շարքային լրագրողից դառնալ պետական գործիչ, որի պատճառով էլ նա անընդհատ անտեղի խառնվում է այն դեպքերում, որտեղ իմաստ չունի խառնվել, ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն և Հայաստանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan