Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա աշխատակիցը
Դիտել նաև
Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել. կան վիրավորներ
Ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում խայտառակ սխալներ կա․ օրինակ՝ 4x8 հավասար է 48-ի
Հպարտ քաղաքացու վճարած հարկերի և տուգանքների շնորհիվ պետության ծախսերն ավելացել են
Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։