Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «հանգչել խաղաղությամբ». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ասում է, որ Ադրբեջանին ներկայացրած Հայաստանի 6 կետերը իրականում ուղղված են ներքին լսարանին, քանի որ իշխանությունն անհանգստացած է ընդդիմության մասշտաբային գործողություներից՝ փորձում է հանգստացնել հասարակությանը: Պատգամավորը միաժամանակ նշում է, որ այդ կետերում ամենավտանգավորը Արցախին վերաբերող կետն է, որտեղ խոսք անգամ չկա արցախահայերի ինքնորոշման իրավունքի մասին: