Պուտինը կհանդիպի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարների հետ, բացի Փաշինյանից
Դիտել նաև
Գերմանական DW՝ «Դոյչե վելլե» հանրահայտ հեռուստաալիքը «ղժժում» է Փաշինյանի վրա
Հայտնի է, թե ով է սաբոտաժի ենթարկել 2021 թվականին ՀԱՊԿ-ից Հայաստանի ռազմական օգնության ստացումը (տեսանյութ)
ՀԱՊԿ-ում արձագանքել են Փաշինյանի` պատասխանատվության գոտու մասին հարցին
Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից չպետք է հենվի Արևմուտքի «խաղերի» վրա․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը Մոսկվայում առանձին հանդիպումներ կունենա ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու ժամանած՝ Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահների հետ։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը։ Մասնավորապես՝ երկկողմ հանդիպում կլինի Ղազախստանի նախագահ (Կասիմ-Ժոմարտ) Տոկաևի, Բելառուսի նախագահ (Ալեքսանդր) Լուկաշենկոյի և Ղրղզստանի նախագահ (Սադիր) Ժապարովի հետ»,- ասել է նախագահի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև մանրամասնել է, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՌԴ ղեկավարը հանդիպել է Տաջիկստանի ղեկավարի հետ։