ՆՈՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
• Ապրիլի 7-ին ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայտարարել է (https://www.youtube.com/watch?v=g0zMhAEJ4fU), որ ՀՀ վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էին իր ենթակաները (https://www.youtube.com/watch?v=qlrJbY6C3z4)։ Խոսքը, բնականաբար, Տավուշի ու Արարատի մարզերի տարածքների մասին է։
• Կապիտուլյացիոն ռեժիմը փորձելու է մարդկանց զգոնությունը բթացնել «Արծվաշենի կտով»։ Ցանկացած սթափ դատող մարդու համար պարզ է, որ Ադրբեջանն առանց կռվի կապիտուլյացված Հայաստանին ոչինչ չի տալու, բայց անգամ տեսականորեն էլ նման փոխանակումն անիմաստ է, քանի որ տավուշյան և արարատյան տարածքներով անցնում են մեր կենսական ճանապարհները դեպի Վրաստան և Իրան՝ ապահովելով մեր գյուղերի անվտանգությունը, իսկ Արծվաշենը «փա
• Ներկայացնեմ նաև քանակական ցուցանիշներ, որ ապացուցում են նման ենթադրյալ փոխանակման վնասակարությունը, որի հետևանքով մենք կկորցնենք ևս 27.9 կմ² կամ 2790 հեկտար տարածք՝
■ Ադրբեջանի «ստանալիք»՝
Վերին Ոսկեպար - 25.6 կմ²
Սոֆուլու և Բարխուդարլու -10.2 կմ²
Ղզլհաջիլու - 2 կմ²
Խեյրիմլու, Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում - 9.1 կմ²
Տիգրանաշեն - 19 կմ²
ընդհանուր՝ 65.9 կմ²
■ Հայաստանի «ստանալիք»՝
Արծվաշեն - 38 կմ²
ընդհանուր՝ 38 կմ²
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից