Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Հայաստանի ղեկավարությունը վանում է Արցախը. Լեպեխին

Որոշակի նմանություն կա Լեռնային Ղարաբաղում եւ օրինակ Ղրիմում տիրող իրավիճակների միջեւ: Ղրիմի հետ կապված իրավիճակում Ռուսաստանի համար շատ կարեւոր էր Ղրիմի բնակչության դիրքորոշումը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը:

«Ղրիմի բնակչության 80 տոկոսը ռուսներ էին: Նրանք ցանկանում էին միանալ Ռուսաստանին: Ռուսաստանը գնաց դրան: Տվյալ իրավիճակում ռուսական կողմն ուշադրություն է դարձնում Արցախում ապրող մարդկանց տրամադրվածությանը: Արցախում, իհարկե, հանրաքվե պետք է անցկացվի, որպեսզի այդ կարծիքն արձանագրվի»,-ընդգծել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Արցախի կարգավիճակի մի քանի տարբերակներ կան. առաջինը՝ Ադրբեջանի կամզում, երկրորդը՝ որպես անկախ պետություն, երրորդը՝ Հայաստանի կազմում եւ չորրորդը՝ Ռուսաստանի:

Այս առումով փորձագետը նշել է, որ առաջին կետով արցախցիները նույնիսկ չեն արտահայտվի, այլ կդիտարկեն մյուս երեքը: Ի դեպ, գնալով քչանում է արցախցիների թիվը, որոնք կողմ են Արցախի՝ Հայաստանի կամզում կարգավիճակին, քանի որ Հայաստանի ղեկավարությունը վանում է Արցախը:

«Այն իրավիճակում, երբ Հայաստանի ներկայիս իշխանությունները փորձում են ակտիվացնել բանակցություններն Արցախի հարցով եւ Եվրոպային խնդրում են արագ որոշել կարգավիճակը, իրականում խոսքը միայն առաջին տարբերակի մասին է, այսինքն՝ արձանագրել ներկա իրավիճակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում եւ փակել խնդիրը: Այսինքն, Հայաստանի ղեկավարությունն իրականում չի պաշտպանում Արցախի շահերը»,-ընդգծել է Լեպեխինը:

Վերջինս ընդգծել է, որ Հայաստանը պետք է հետեւի Ռուսաստանի դիրքորոշմանն այդ առումով, որպեսզի այդ հարցի լուծումը հետաձգվի, քանի որ Հայաստանին ամրապնդվել է պետք: Հայաստանին ժամանակ է պետք ապագային առավել վստահ նայելու համար: Լեպեխինն ընդգծել է, որ Ադրբեջանն, իհարկե, ցանկանում է ձերբազատվել ռուսական ռազմական ներկայությունից Արցախում, քանի որ դա միակ խոչընդոտն է Ադրբեջանի համար, որպեսզի ամբողջությամբ վերագծի Հարավային Կովկասի քարտեզն իր օգտին:

***

Եվրոպական Միությունն, ըստ էության, աջակցել եւ աջակցում է Ադրբեջանին եւ Թուրքիային, իսկ Հայատանսին խաբում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն եւ Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ոչինչ չի արել, որպեսզի խոչընդոտի Ադրբեջանի էքսպանսիային Հայաստանի տարածքում:

«Այսինքն՝ լուռ համաձայնություն է եղել: Եվ այդ առումով, իհարկե, նրա համար շահավետ է, որ Եվրամիությունը նախկինի պետ շեղի Հայաստանի ուշադրությունը Ռուսաստանից, որպեսզի շարունակի քթից բռնած ման տալ ՀՀ ԱԳՆ-ին՝ ինչ-որ բան խոստանալով, բայց իրականում աջակցելով Ադրբեջանին եւ նրա էքսպանսիային»,-ընդգծել է փորձագետը:

Նա մատնանշել է, որ Ադրբեջանը հույս ունի, որ ԵՄ դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կաջակցի նրանց այն առումով, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է:

«Իսկ մի՞թե Հայաստանն այլընտրանքային դիրքորոշում է առաջ քաշում Եվրամիությունում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: Ցավոք սրտի, առաջ չի քաշում»,-ընդգծել է Լեպեխինը: «Սակայն պետք է հստակ պատկերացում լինի, որ Եվրամիությունը ոչինչ չի տա Հայաստանին: Իրավիճակն աշխարհում այդպես է դասավորվել: Այն դասավորվել է ընդդեմ հայերի եւ ընդդեմ Ռուսաստանի»,-նշել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ բավականին իրատեսական է այն սցենարը, որի համաձայն՝ Արեւմուտքը կցանկանա նոր աշխարհաքաղաքական ճակատ ստեղծել Հարավային Կովկասում՝ ընդդեմ Ռուսաստանի:

«Գլխավոր խաղացողը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե ՆԱՏՕ-ն պատերազմ վարի ՌԴ-ի դեմ, հասկանալի է, որ մեծ հավանականություն կլինի, որ Թուրքիան կարող է տարբեր քայլերի դիմել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու եւ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու համար»,- պարզաբանել է ռուս մասնագետը:

Վերջինս հիշեցրել է, որ միշտ շեշտել է, որ 2020 թվականի պատերազմն ուղղակի հայ-ադրբեջանական չի եղել: «Իրականում աշխարհաքաղաքական հիմնական խնդիրը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է եւ Թուրքիայի դերը մեծացնելն այնտեղ, որը կնշանակի նաեւ ՆԱՏՕ-ի, Մեծ Բրիտանիայի դերակատարության ամրապնդումը»,-ասել է Լեպեխինը:

Նրա խոսքով՝ իրականում խոշոր էերգետիկ ընկերություններ եւ արեւմտյան քաղաքական գործիչներ բավականին հստակ առաջադրանք են կատարում Հարավային Կովկասում: «Մենք տեսնում ենք, որ արեւմտյան էներգետիկ ընկերությունների համար շատ կարեւոր են նավթային եւ գազային այլընտրանքային երթուղիները, այդ թվում՝ Բաքվով եւ Թուրքիայով դեպի Եվրոպա գնացող ուղիները»,-նշել է փորձագետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan