Սիրուշոն ցույց տվեց «Պապիկ-տատիկ»-ի լուսանկարը 2009 թվականի Եվրատեսիլի մրցույթին

Գիտե՞ք ինչ հիշեցի.
2009 թվականի Եվրատեսիլի մրցույթին մեր մասնակիցների հոլովակում նախատեսված էր ցուցադրել «Պապիկ-Տատիկ» («Ձեդո-բաբո») հուշարձանը, սակայն Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքների արդյունքում հանվեց տեսահոլովակից։
Այնուամենայնիվ այն գոնե մի քանի վայրկյանով, սակայն հայտնվեց եթերում միավորների ներկայացման ժամանակ )(Սիրուշոն ցույց տվեց «Պապիկ-տատիկ»-ի լուսանկարը):
Դե մեզ չի կարելի, իսկ ուրիշներին ավելի քան...:
Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից