Չալաբյանը կալանավորվել է ՔՕ-ի այնպիսի հոդվածով արարքի համար, որը հուլիսի 1-ից այլևս պատժելի չէ
Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս:
Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից