Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի... Դավիթ Ամալյան

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

«Տպավորություններս բավականին շատ են ու հետաքրքրությամբ' գունեղ, ևրոպայի, իմ և ընկերներիս համերգային շրջայցից, որի ավարտին մնաց մի քանի օր, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել մի շատ հուզիչ պատմությունով, որն իր ենթատեքստային ասելիքով, առավել ևս հիմա անհրաժեշտ ա։ Նախ չգիտեմ, թե ինչ անվանեմ հենց էս օրերին երկրում չլինելըս, ինչից սիրտս արդեն պայթում ա, ճակատագրի հեգնանք, թե ինչ-որ ուրիշ մի բան, բայց ասեմ, որ շրջայցի ժամանակ հանդիպածս 11 համայնքները իրենց գունաջերմով տարբեր էին և մեկը մեկից պայծառ, մի գուցե սա սուբիեկտիվ կարծիք է, որովհետև ես նաև խոսում եմ հանդիսատեսի մասին, բայց ես շնորհակալ եմ բոլորին ինձ և ընկերներիս էդքան շատ էմոցիա ու ապրումներ փոխանցելու համար...

Եթե սկսեմ շնորհակալություններս անունավորել, ամբողջ գրառումը չի հերիքի), թեպետ չեմ կարող չնշել գլխավոր մեղավորին' գրեթե ընտանիքիս անդամ դարձած Մարինա Հովհաննիսյանին, ով ինձ, էս դեպքում համոզելը մի քիչ մեղմա ասված, երևի, թե ստիպեց, որ նստեմ ինքնաթիռ, և առայսօր գտնվեմ այստեղ։ Ինչևէ անցնեմ պատմությանս... Դեռ մի քանի ամիս առաջ ևրոպայից , ավելի ստույգ Գերմանիայից (կոնկրետ քաղաքը չեմ հիշում) մի շատ հուզիչ զանգ ստացա, զանգողը էդտեղ ապրող մի երիտասարդ տղա էր, Կարո անունով, ինձ խնդրեց, որ բացեմ հեռախոսի էկրանը, որպեսզի ինձ ինչ-որ կարևոր բան ցույց տա և ասի, բացեցի տեսա մի կարգին տղա, ձեռքերին էլ երկու երևի, թե մի քանի ամսական լուսավոր երեխեք ու իրար շատ նման։

Առաջին մեր զրույցը սկսվեց «բանավեճով» որովհետև Կարոն որոշեց ինձ դիմել «պարոն»- ով, հետո իմ հաղթանակով ավարտվելուց հետո Կարոս շատ հուզված ասեց. _ Դավիթ ջան էս իմ զույգ տղերքն են, որոնցից մեկը Մոնթեն ա, մյուսը Վարդանը, քո Վարդանը Դուշմանի անվանակիցն էր, իմը արդեն Իր անվանակիցն ա...

Հիմա ինձ թվում ա, թե կարիք չկա նկարագրելու էդ պահին իմ հոգեվիճակը. և էդ հուզիչ ջերմությամբ էլ մի քիչ, կարճ, բայց շատ խորը զրույցից հետո ես ու Կարոն իրար էկրանային հրաժեշտ տվեցինք։ Երեք օր առաջ Գերմանիայի Աշաֆենբուրգ քաղաքում պիտի հանդես գայինք, եկեղեցու դահլիճում, ի դեպ ասեմ, որ շատ տպավորված եմ էդ հրաշք համայնքից, որովհետև էս համայնքը շատ նման էր երբևէ ֆիլմերի մեջ իմ տեսած հրեաների համայնքներին (լավ իմաստով). չկար կուսակցական, կամ կրոնական տարանջատումներ ու միասնական էին... Մինչ համերգը տեղեկացա, որ դրսում ինձ մարդ ա սպասում, շտապեցի դուրս կարծելով որևէ ընկերոջ, կամ բարեկամի անակնկալ հայտնվելուն, թեպետ հետո դրանք էլ եղան, բայց էդ ժամանակ Կարոն դուրս եկավ դիմացս' ձեռքերին էդ երկու արդեն իմ տեսածից հետո մի քիչ մեծացած, կապուտաչյա, լուսավոր ու ղոչ տղեքը։ Էդ երեքի հետ ողջագուրվելուց հետո, Կարոն իմ գիրկը դրեց Վարդանին, ով աննկարագրելի խորությամբ և յուրահատուկ ժպիտով սկսեց ուսումնասիրել ինձ, մենք շատ արագ ընկերացանք, իսկ Վարդանի ծնողները ասում էին, որ ի տարբերություն Մոնթեյի, ինքը շատ հազվադեպ ա ժպտում, միշտ մտքերի մեջ, ինչ-որ մի կետի նայելով, և հիմա հակառակն էր, Մոնթեն խոժոռ ու նենց մի տղավարի հայացքով նայում էր ախպորը գրկած ինձ, իսկ ախպերը շարունակում էր աչքերիս մեջ ժպտալ...

Էս երեխեքը գրեթե առանց աչք թերթելու իմ դիմացը նստած էին, էլի Մոնթեն հոնքերը կիտած, իսկ Վարդանը ժպիտով... Համերգի ավարտից հոտո Կարոն երեխեքի հետ ինձ մոտեցավ ու ես արդեն կարոտած գրկեցի Վարդանին, մենք եկեղեցու խորանում եինք կանգնած և մի տեսակ ակտուալ համարեցի Վարդանի քավորության համարձակ առաջարկ անել Կարոյին, եթե իրենք, որոշած, կամ ավանդական քավոր չունեն, Կարոն լռեց, ինձ թվաց առաջարկս դուրը չեկավ, բայց հետո ընդհատեց իր լռությունն ու ասեց Դավիթ ջան ինքը պիտի ՇՈւՇԻԻ ՂԱԶԱՉԵՑՈՑ եկեղեցում կնքվի... Բավական երկար քարացած լռելուց հետո ես հասկացա, որ, եթե հրաշք լինի, որն անպայման պիտի լինի, և ես էս երեխուն գրկած մտնեմ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Վարդանս կվերածնվի... Հիմա անկեղծ ասած էս պահին, գրելիս իմ աչքերն էլ մի քիչ թրջվեցին, որովհետև դեռ հեռվում եմ, Փարիզում, դեռ մի համերգ մնացել ա, Փարիզի Ալֆոռվիլ քաղաքում, բայց ասեմ, որ մարտական տրամադրված եմ վերադառնում հրապարակ դուրս եկած ընկերներիս միանալու նպատակով, որպեսզի իրականանա Շուշին հետ բերելու առաջին քայլը, պետությունը վերականգնվի, հակապետական բանջարաբոստանային կուլտուրաները հեռանան էն ղեկից, որին չեն տիրապետում...

Ավարտս սկզբից հասարակ էր, բայց անհրաժեշտ...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan