Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու «Գազպրոմբանկը» հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել Ոնց զոհերի թիվն էիք թաքցնում, այնպես էլ` ցույցերի մասնակիցներինը
23
«Նիկոլ՝ դավաճան». Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է.LIVE, Տեսանյութ ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Երևանում բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողության ժամանակ երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը Փաշինյանը Մոսկվայի ու Բրյուսելի արանքում ֆուտբոլի գնդակի է վերածել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Մեր նպատակն է թույլ չտալ` Նիկոլը որեւէ հակահայ փաստաթուղթ ստորագրի. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ ԱՄՆ-ն ողջունում է Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումը Փաշինյանի՝ Բրյուսել այցից առաջ ժամը 18:00-ին կարևոր հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսա Խամոյանի լայվը. Տեսանյութ, լուսանկարներ Պատերազմ Արցախում
Ակցիան չի մարել և կշարունակվի, քանի դեռ սրանց չենք հեռացրել. Տիգրան Վարդանյան. Տեսանյութ «Նիկոլ՝ դավաճան». Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է.LIVE, Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու սահմանագծման հանձնաժողովի նիստ Գիշերը Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական Գնել Սարգսյանը Չփորձե՛ք վնասել մեր ազգային արժանապատվությունը Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Երևանում բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողության ժամանակ երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ «Ժողովրդավարություն. ընտրությո՞ւն, թե պարտադրանք» թեմայով քննարկում. Տեսանյութ Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անունով Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով. Տեսանյութ «Հայաստանի ներկայիս մարտահրավերները և դրանց լուծումները» թեմայով քննարկում․ Տեսանյութ Առաջարկել են բանավիճել Գևորգ Պապոյանի հետ, համաձայնել եմ, իսկ Վահագն Ալեքսանյանին ասեմ, որ բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ․ Արթուր Խաչատրյան 40 միլիոնի մեկ անձից գնում են արել մի ընկերությունից, որը 2021-ին պետությանը պատճառել է միլիոնների վնաս Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից. Շավարշ Քոչարյան «Գազպրոմբանկը» հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել Փաշինյանը Մոսկվայի ու Բրյուսելի արանքում ֆուտբոլի գնդակի է վերածել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ոնց զոհերի թիվն էիք թաքցնում, այնպես էլ` ցույցերի մասնակիցներինը Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը Կեցցե այն Նիկոլը, որ Եվրոպաներից էլ հետ չի գալու... Մեր նպատակն է թույլ չտալ` Նիկոլը որեւէ հակահայ փաստաթուղթ ստորագրի. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ Ես ներում եմ Նանեին 100%-ով վստահ եմ, որ Մխիթարյանը չի խոսել Ինտերի հետ. Ռոմայի տնօրեն Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների ամատակարարումը կդադարեցվի Ավետիք Չալաբյանի կոչը՝ քրեակատարողական հիմնարկից ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է «Խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում». Արսեն Բաբայան Աթենքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել ԱՄՆ-ն ողջունում է Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումը Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան «Դիմադրություն» շարժման կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ խունտայի առաջնորդը այլևս ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ չի կարողանում ազատ տեղաշարժվել Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին «Խավարն անիծելու փոխարեն լավ է մի լույս վառես»․ Նազենի Հովհաննիսյան Լիտվան դադարեցնում է էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթը Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը Փաշինյանի՝ Բրյուսել այցից առաջ ժամը 18:00-ին կարևոր հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ «Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն». Գագիկ Համբարյան Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ Իգոր Խաչատուրովի դեմ սուտ ցուցմունք տված ոստիկանը․ ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսա Խամոյանի լայվը. Տեսանյութ, լուսանկարներ Արցախը չի ընկնելու և վերջ... Առաջ դեպի հաղթանակ. Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Փաշինյանը հայտնվել է Գորբաչովի վիճակում. ի՞նչ է մեզ սպասում

Ընդհանրապես, այս երկու գործիչներին համեմատելը խիստ պայմանական պետք է դիտարկել: Քանզի նրանք թե տարբեր կենսագրություն են ունեցել, և թե տարբեր քաղաքական  ուղիներով են անցել: Սակայն նրանց միավորում է մեկ բան, նրանք երկուսն էլ ցանկանում էին բարեփոխել իրենց երկրները, սակայն փլուզման պատճառ դարձան: Սկզբում երկուսից էլ կային մեծ սպասումներ, սակայն երկուսն էլ պարզվեց դատարկախոս պոպուլիստներ էին, որոնց գործունեության արդյունքում եղան միայն փլուզումներ և պարտություններ: Զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դարձավ ավելի պահանջված «դրսում», քան «ներսում»: Սակայն սկսելով զիջել «դրսին», նա վերջնարդյունքում դարձավ քաղաքական «փալաս» երկրի ներսում, և որի արդյունքում նրան սկսեցին արհամարհել և «դրսում», և «ներսում»:

Մինչդեռ սկզբում նա ընկալվում էր խորհրդային ժողովուրդների մոտ որպես «փրկիչ»:

Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես սկզբում «փրկչի» դերում էր, նույնիսկ փորձում էր մտնել  հանրահայտ Մոնթեի կերպարի մեջ, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվեց իր քաղաքական դատարկությունը:

Այսօր, երբ Փաշինյանի քաղաքական դատարկությունը բացահայտված է, նա փորձում է գոնե «դրսում» կապիտալիզացնել իր գործունեությունը Հայաստանի և հատկապես Արցախի հարցում զիջումների հաշվին: Սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ պարագայում զիջելով մի հարցում, նրանից «դուրսը»  սկսել է պահանջել զիջել նաև այլ հարցերում: Այդպիսին է քաղաքական տրամաբանությունը միջազգային ասպարեզում: Այսօր ադրբեջանցիները ոչ միայն արգելել են Փաշինյանին  խոսել Արցախի կարգավիճակի մասին, այլև նույնիսկ չեն հանդուրժում ցանակացած քննադատություն, այդ թվում  հումանիտար խնդիրների հետ կապված:

Այսպիսի ծայր աստիճանի նվաստացման քաղաքականություն վարել են միայն հիտլերյան Գերմանիայի պարագլուխների հետ 1945 թվականից հետո:

Այսպիսի նվաստացում դեռ ոչ մի ղեկավար չէր տեսել հետկոմունիստական շրջանում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իրեն վերջում ավելի արժանապատիվ պահեց: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս-վրացական պատերազմից հետո իրեն այդպես չէր պահում, ինչպես որ այսօր իրեն պահում է Փաշինյանը:

Պարզ է, որ  Հայաստանի հանրության անսահման հնազանդությունը չի կարող փրկել Փաշինյանին, քանզի Ալիևի լկտիությունը, ինչպես ասում են, սահմաններ չունի:

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զարմացած Ալիևի անսահման լկտիությունով, սակայն իրականությունն է այդպիսին: Պարզապես Տեր-Պետրոսյանի նման գործիչներն այդպես էլ չհասկացան, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքները էապես տարբերվում են, ասենք, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պահվածքից:

Հարցրեք ցանկացած ռուս կամ եվրոպացի փորձագետ թուրքագետի, և նրանք լիարժեք կբացատրեն այդ նրբությունները:

Իհարկե, վերջնարդյունքում թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ երկխոսությունը չպիտի լինի «եղնիկի և առյուծի երկխոսություն», քանզի, ինչպես հայտնի է, բնության մեջ այդպիսի երկխոսություն չի լինում:

Այլ խնդիր է, որ հայ հանրության մեջ, գուցե  անճարությունից,  միշտ ինչ-որ հատված ձգտել է ցանկացած գնով «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի  այդ վտանգավոր հարաբերությունները «կառավարելի» լինեն:

Ի դեպ նույնը ժամանակին ուզում էր նաև Գորբաչովը՝ փորձելով զիջումների գնալով լավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Թե ինչ ստացվեց իրականությունը՝ մեր աչքերի առաջ է:

Բնության օրենքները շրջանցել հնարավոր չէ: Այս դեպքում, մինչև իրական ուժ չտեսնեն, մեր հարևաններն իսկական երկխոսության չեն մտնի Հայաստանի հետ: Քանզի, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի, նրանք միշտ համարել են, որ Հայաստանը, որպես այդպիսին չպիտի լիներ, իսկ եթե այն կա ապա այն պետք է վերանա: Դրա մասին գրեթե բացահայտ պարբերաբար հայտարարում էր Իլհամ Ալիևը: Իսկ թուրքական Իգդիրում հենց այս պահին գործում է, այսպես կոչված, «վտարանդի Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն ու պառլամենտը»: Իհարկե, դրանք այսօր Թուրքիայի օրակարգում դեռ չկան, սակայն այսօր դեռ չկան:

Հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրապն էլ էր երազում լավ ընկերության միջոցով համոզել Թալեաթ Փաշային, որ հնարավոր է հայերի և թուրքերի խաղաղ գոյակցությունը Օսմանյան կայսրությունում: Զոհրապն անկեղծ էր իր ձգտումով, ինչպես նաև անկեղծ էր նաև Թալեաթը: Քանզի եթե հարմար իրավիճակ չլիներ, Թալեաթը չէր կատարի այն, ինչ կատարեց 100 տարի առաջ:

Այդ տեսանկյունից հայտնի մատերի կոմբինացիայով Մևլութ Չավուշօղլուն ոչնչով չի տարբերվում Թալեաթից: Պարզապես հանգամանքները դեռ թույլ չեն տալիս, որ Չավուշօղլուն կրկնի Թալեաթի արարքը:

Հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե կրկնեց այդ միտքը Բաքվում՝ հղում անելով Էնվերի երազանքներին:

Նշանակու՞մ է արդյոք, որ նրանց հետ լեզու հնարավոր չէ գտնել: Պատասխանը նույնպես պարզ է: Բանակցություններն ու երկխոսությունը անհրաժեշտություն է, լավ հասկանալով, որ իրական անվտանգային միջավայրի հաստատման համար անհրաժեշտ է երկու իրար հետ շաղկապված բան, կրկին ձևավորել երկրի ներսում ուժի բռունցք և վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները՝ չեզոքացնելու համար վերը նշված վտանգները:

Ակնհայտ է, որ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման ընթացքում բոլորիս ապացուցեց, որ ունակ չէ լուծել մեզ համար կարևոր թե առաջին, և թե երկրորդ խնդիրները: Ինչը նշանակում է, որ իր կառավարման շարունակության պարագայում մենք քայլ առ քայլ մոտենալու ենք նոր 1915 թվականի իրադարձություններին:

Պետք է ուշքի գանք, քանի դեռ մեզ համար վտանգավոր ռուբիկոնը չենք անցել: Հետո ուշ կլինի՝ դրանից բխող մեզ համար ծայրաստիճան վտանգավոր հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan