Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

24.11.2020. Դ. Խաժակյան. «Կապիտուլյանտ Փաշինյանը պետք է հրաժարական տա»: 02.05.2022. Դ. Խաժակյան. «Ընդդիմությունը շինծու մեղադրանքով պահանջում է վարչապետի հրաժարականը»

Այս նույն տեքստերով հանդես է եկել նույն մարդը և նրա անունն է՝ Դավիթ Խաժակյան: «Լուսավոր» կոչվող կուսակցության այս անդամը երկու տարի առաջ Երևանի ավագանու նիստերից մեկում մի նախագծով հանդես եկավ, որտեղ պահանջվում էր «... կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...»:

Ավելին, այն ժամանակ Խաժակյանը հայտարարեց բառացիորեն հետևյալը. «...եթե նախկինում Փաշինյանի իշխանությունն իր բոլոր ձախողումները պայմանավորում էր իբր նախկին իշխանության թողած  ժառանգությունով, ապա այսօր այլևս նրանք ոչ մի հիմնավորմամբ չեն կարող թաքցնել իրենց ոչ կոմպետենտ գործողությունները...»:

Հենց այդ հիմնավորմամբ էլ Դավիթ Խաժակյանը պահանջում էր «կապիտուլյանտի» հրաժարականը:

Ուշադրություն դարձնենք, որ Խաժակյանն արդեն 2020 թվականի աշնանը համարում էր, որ նախկին իշխանության գործոնը Փաշինյանի թիմը արհեստական է օգտագործում իր ձախողումները արդարացնելու համար: Միաժամանակ, Դավիթ Խաժակյանը 2020-ի նոյեմբերին Փաշինյանին համարում էր ոչ ավել և ոչ պակաս, քան «կապիտուլյանտ»:

Հիշեցնենք, որ այն ժամանակ Էդմոն Մարուքյանը դեռ Փաշինյանին հրապարակավ չէր աջակցում: Դեռ ավելին, Փաշինյանի թիմակից Սասուն Միքաելյանից նույնիսկ ստացել էր «հայրական ապտակ»:

Այսօր, այսինքն 2020 թվականից երկու տարի անց, ըստ Խաժակյանի, արդեն Փաշինյանը «կապիտուլյանտ չէ»: Ավելին, նա այսօր արդարացնում է Փաշինյանի գրեթե բոլոր արտաքին քաղաքական քայլերը: Նույնիսկ Արցախի հարցում, Խաժակյանը «չի կարծում, որ Փաշինյանը  համակերպվել է տեսնել Ադրբեջանի կազմում»:

Ավելին, ըստ Խաժակյանի, Փաշինյանը չի ասել, որ ինքը համաձայն է «իջեցնել ԼՂՀ կարգավիճակը», այլ նա փոխանցել է  «դրսի» կարծիքը այս խնդրի մասին:

Այսօր Խաժակյանը դեմ է, որ «կապիտուլյանտը» հրաժարական տա, քանի որ դրանից կօգտվեն նախկինները:

Պարզվում է, Խաժակյանի համար կարևոր չէ թե ինչ քաղաքականություն է վարում Փաշինյանը: Նրա համար ավելի կարևոր է, որպեսզի դրանից չօգտվեն նախկինները:

Այդ տրամաբանությամբ, օրինակ, եթե ադրբեջանական բանակը կանգնի Երևանի մոտ, ապա ինքը Խաժակյանը չի միանա դիմադրության շարժմանը, եթե հանկարծ տեսնի, որ այդ շարժման մեջ են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են:

Բայց չէ՞ որ երկու տարի առաջ, նա համարձակորեն պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, չվախենալով, որ դրանից կարող էին օգտվել նաև նախկինները:

Այս ամենի գաղտնիքը շատ պարզ է: Դավիթ Խաժակյանը երբեք ինքնուրույն կարծիք չի ունեցել այս կամ այն հարցի շուրջ:  Նա միշտ եղել է «գրպանային» գործիչ: Տվյալ դեպքում եղել է Էդմոն Մարուքյանի գրպանում: Երկու տարի առաջ, երբ Մարուքյանը «հայրական ապտակ էր» ստանում Սանունից, իսկ Ալեն Սիմոնյանը նրան անվանում էր «տրյապկա», Դավիթ Խաժակյանին հրահանգում էին պահանջել «կապիտուլյանտի հրաժարականը»:

Արցախի հարցը իսկապես այդ մարդկանց համար զրոյական արժեք ունի:

Իսկ, ահա, այսօր, երբ Մարուքյանը հայտնվել է Փաշինյանի թիմում, Խաժակյանն այլևս չի կարող պահանջել «կապիտուլյանտի» հրաժարականը, քանի որ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի իշխանության փշրանքներից «փայ է» ստացել, իսկ դա նշանակում է, որ Խաժակյանն էլ հույս ունի այդ «փայից» իր «փայը» ստանալ:

Իսկ ինչ վերաբերվում է նախկիններին, Արցախին, Հայրենիքին, քաղաքացիներին և այլ «մանր-մունր» տերմիններին, ապա Խաժակյանի և նրա տիրոջ համար դրանք իրենց նպատակներին, այսինքն փայ ստանալու համար գործիքներ են, որոնք օգտագործվում են ըստ անհրաժեշտության, և ոչ ավելին:

Պարզապես, սրանց գործունեության արդյունքում հանրությունը հերթական անգամ իր համար հետևությունն է անում, որ «կլասիկ» քաղաքական գործիչներին, ովքեր իրենց տեսակետները թաշկինակի պես են փոփոխում չի կարելի հավատալ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan