Ոչ ոք կանգ չի առել, ոչ ոք, ո՞ւր էիր այդքան շտապում, Փաշինյան. Սարիկ Անդրեասյանը՝ Երևանում հղի կնոջ վրաերթի մասին
Դիտել նաև
Կառավարությունը որոշել է հերթական դպրոցը փակել
Կարեն Անդրեասյանը հեռացվելու և պատասխանատվության է ենթարկվելու. փաստաբան
ԲԴԽ-ն դարձել է դատավորներին պատժող մարմին. Կարեն Անդրեասյանին 10 օր տվեցին հրաժարական ներկայացնելու համար․ Տեսանյութ
Կարեն Անդրեասյանը երբեք չի կայանա, երբեք, անգամ եթե 1455 թիկնապահ ունենա, 40 ծառայողական ավտոմեքենա ու անսահմանափակ արդարադատության նախարարներ
Արդարադատության փոխնախարարը՝ Անդրեասյանի եւ Մինասյանի «թաքուն» հանդիպման մասին. Տեսանյութ
Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանn ինստագրամյան էջում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ողբերգական դեպքը, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին:
«Դիտեցի տեսանյութը, որում Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը մահվան ելքով վրաերթի է ենթարկում հղի աղջկան: Եվ ոչ ոք կանգ չի առել: Ոչ ոք: Ես շատ եմ ամաչում։ Ցավում եմ աղջկա, իր երեխայի, իր մտերիմների և ամբողջ ազգի համար: Խոսքը հիմա քաղաքականության մասին չէ, այլ մարդկայնության: Ո՞ր պահին եք այն կորցնում ձեր այս բյուրոկրատական աթոռներին: Ներողություն եմ հայցում այս զգացմունքային պոռթկման համար, բայց դա իսկապես սարսափելի է: Ո՞ւր էիր այդքան շտապում, Փաշինյան»,-գրել է ռեժիսորը: