«Քիչ առաջ Politik.am-ը տեղեկություններ ստացավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո-պարոնյան խաչմերուկի վրա երիտասարդ աղջկա է վրաերթի ենթարկել։ Կարճ ժամանակ անց ստացանք նաև լուսանկարներ դեպքի վայրից»։

 

**

 

Ոստիկանությունից դեպք վերաբերյալ  «Հրապարակ օրաթերթ»-ին փոխանցեցին. «Ժամը 18.20 ահազանգ է ստացվել որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել, հետո հիվանդանոցից է ահազանգ ստացվել որ վթարի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Այս պահին օպերատիվ քննչական խմբերը դեպքի վայրում են»։

Իսկ թե ո՞ւմ մեքենան է վրաերթի ենթարկել կնոջը, ոստիկանությունից ասացին` ոստիկանության խումբը դեպքի վայրում է։ Ըստ տեղեկությունների, սպիտակ «Պրադո» մակնիշի ավտոմեքենա է եղել, որը պատկանում է ոստիկանությանը:

«Հրապարակ օրաթերթ»-ից ճշտեցին, որ վթարի ենթարկվածը երիտասարդ հղի կին է։ Նրան տեղափոխել են «Նաիրի բժշկական կենտրոն»։ Վիճակը շատ ծանր է՝ բժիշկները վստահ չեն, որ կկարողանան փրկել կյանքը։