Ժամկետային զինծառայող է գտնվում ադրբեջանական կողմում. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Դիտել նաև
Ականի պայթյունից վիրավորված զինծառայող է տեղափոխվել ԲԿ. լրագրող
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել հիվանդանոց
Ոստիկանությունը՝ պայմանագրային զինծառայողի եղբոր սպանության մասին
Զոհվածների ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք
Անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի համար զինվորը սպանել էր համածառայակցին
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: