Դուք խորհրդարանում եք, և դա ողբերգություն է, բայց դա միայն ձեր մեղքը չէ

Դիտել նաև
Ի՞նչ է սպասում ռուս-ադրբեջանական հարաբերություններին Բաքվի կողմից Ուկրաինային զենք վաճառելու սկանդալի ֆոնին
Սերգեյ Վիկտորովիչն ասում ա` սա հերթական անգամ դուս ա տվել
Պաշտոնական Բրյուսելն ամբողջությամբ հրաժարվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթից. Արմեն Աշոտյան. Տեսանյութ
Արմեն Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է․ ՀԿ-ների ցավակցագիրը
Բազմիցս ասվել է, որ ժողովուրդների և ընդհանրապես մարդկության ամենամեծ ողբերգությունը տգիտությունն է: Տգիտության պատճառով էր, որ Ռուսաստանում իշխանության եկան բոլշևիկները, Գերմանիայում՝ Ադոլֆ Հիտլերը, Իտալիայում՝ ֆաշիստները, Հայաստանում՝ «նիկոլները»:
Կոնկրետ պատմական ժամանակաշրջաններում և կոնկրետ ժողովուրդների մոտ այս տգիտությունը սովորաբար ունենում է իր դեմքը։ Այսօր Հայաստանում տգիտության դեմքը Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Ավելին, այդ «տգիտության դեմքն» այնքան գորշ է, որ դժվար է «մի ուսապարկը մյուսից տարբերել»։ Բայց իրավիճակը դառնում է ավելի կրիտիկական, երբ այս «ուսապարկերը» բացում են իրենց բերաններն ու սկսում խոսել։ Օրինակ, անհայտ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, պարզվում է, կարող է իրեն թույլ տալ նույնիսկ կարծիք հայտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ։
Մի կողմ կթողնեի այն միտքը, որ շատերը կարծում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում այս բոլոր կարծիքները գրվում են մեկ մարդու կողմից, իսկ «ուսապարկերը» ընդամենը բարձրաձայնում են իրենց համար գրված տեքստը։ Սակայն այս դեպքում էլ նրանց հնչեցրած մտքերն ու արտահայտությունները տարակուսելի են։ Եթե մարդը չի հասկանում, թե ինչով են Քի Ուեսթում արված առաջարկներն ու «Մադրիդյան սկզբունքներն» տարբերվում 1997-ին առաջարկված փուլային տարբերակից, դա նշանակում է, որ այդ մարդը ոչինչ չի հասկանում ո՛չ քաղաքականությունից, ո՛չ էլ դիվանագիտությունից։
Սակայն Ջուլհակյանի «քաղաքական տերերի» այսօրվա առաջարկն ավելի վատն է, քան 1997-ի «հակամարտության կարգավորման» փուլային առաջարկը, և դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ Նիկոլի կողմնակիցները չեն շտապում պաշտպանել «կարգավորման» այս տարբերակը։ Սակայն առանց «одобрямс»-ի Նիկոլի առաջարկները կարող են մնալ «օդում կախված», և դրա համար անհրաժեշտ է, որ արուսյակջուլհակյանները «ձայն հանեն» այս հարցով, որպեսզի տեղեկատվական աղմուկը բարենպաստ պայմաններ ստեղծի Նիկոլի համար։
Սա հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից է, որ նման «ուսապարկեր» են ներկայացված Ազգային ժողովում. վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը նման ամոթալի վիճակում չի եղել...
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից