Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան

Ադրբեջանցի օգտատեր Elnur-ն արդեն համոզվել է, որ Փաշինյանն իրենց գործակալն է, իսկ Ղարաբաղը Մոսկվան չի թողնում, որ հանձնվի Ադրբեջանին

Այս տեսակետը կամաց-կամաց դառնում է գերիշխող ադրբեջանական հանրային միջավայրում: Ադրբեջանական քաղաքական վերնախավը Նիկոլ Փաշինյանի վերջին «պատմական» հայտարարությունից հետո իրեն դիտարկում է, որպես գործընկեր: Քանզի առաջին անգամ Հայաստանի անկախացման 30 տարվա ընթացքում հայ ղեկավարը Հայաստանի հանրության առջև առաջ է քաշում այն թեզը, թե Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում:

Նման տեսակետ երբեք չեն հայտնել, ոչ ՀՀ 2-րդ, և ոչ էլ 3-րդ նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը նման միտք հայտնեց 1992-ին, որպես հնարավոր տարբերակ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Սակայն երկրի բարձ ամբիոնից ոչ ոք նման միտք չէր հայտնել:

Հենց այս հանգամանքն է ուրախացրել ադրբեջանցիներին: Այստեղ ենթադրում  են, որ Փաշինյանի հետ, ամենայն հավանականությամբ, «աշխատել են» թուրքերը, որպես նախապայման դնելով հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:

Թուրքական շրջանակները նշում են, որ Փաշինյանի խորհրդականներից է հայտնի արցախաֆոբ Ժիրայր Լիպարիտյանը, ով հատուկ հանձնարարականներով է գործում, մասնավորապես հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ:

Հետաքրքիր է, որ Փաշինյյանի մտածողության էվոլյուցիան արցախյան հարցում շատերը արհեստածին են համարում:

Հատկապես նշում են այն հանգամանքը, որ Փաշինյանին 2018-ին իշխանության բերեցին Մոնթե Մելքոնյանի կերպարին նմանակելով, որպեսզի նա կարողանա «լուծել» Արցախի հարցը, արդեն հայկական ազգային հերոսի կերպարի մեջ տեղավորելով նրան:

Շատ թուրք վերլուծաբանների կարծիքով, Փաշինյանն արդեն 2018-ին պետք է հանդես գար նման առաջարկով, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում: Ավելին, Փաշինյանը 2018-ի ամռանը նույնիսկ հանրությանը խոստացավ հանրաքվե անցկացնել այդ հարցի շուրջ: Նույն փորձագետների կարծիքով, հանրաքվեի մասին նա այն ժամանակ խոսեց հենց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Լիպարիտյանի և մյուս շահագրգիռ շրջանակների համար:

Հենց այդ ժամանակ էր, որ առաջ եկավ նաև 5 մլրդ  Արցախի «գրավյալ և անպետք» տարածքների հետ փոխանակման հարցը: Եվ զարմանալի չէր, որ 2019-ի հունվարին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն արդեն խոսում էր գրեթե կայացած համաձայնության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Սակայն հենց այդ ժամանակ ինչ-որ  բան  փոփոխվեց և Փաշինյանը կրկին վերադարձավ կտրուկ և կոշտ հռետորաբանությանը: Ավելին, նույն  տարվա ամռանը Ստեփանակերտում նա հռչակեց «Արցախը Հայաստան է և վերջ» իր հայտնի կարգախոսը, որով ստացավ արցախցիների աջակցությունը, սակայն դրա հետ միասին փաստացի հրաժարվեց Բոլտոն-Լիպարիտյան ծրագրից:

Որից հետո բանակցային գործընթացը փաստացի կանգ առավ, հետո եղան 2020-ի ամառվա տավուշյան դեպքերը և որից հետո եկավ արցախյան երկրորդ պատերազմը:

Այս չորս տարվա ընթացքում ադրբեջանցիների և թուրքերի մոտ վեճ էր ընթանում, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, և ինչու է նա հանդես գալիս իրար հակասող հայտարարություններով:

Վերջում նրանք եկան այն եզրակացության, որ Փաշինյանը կայուն տեսակետ չունեցող պոպուլիստ է, ում հետաքրքիր չէ խնդրի այս կամ  այն  լուծման բովանդակությունը: Նրան հետաքրքիր է, ոչ թե խնդրի լուծման բովանդակությունը, այլ դրա ձևը: Ավելին,, նրան ավելի շատ հետաքրքիր է, թե այս կամ այն լուծման արդյունքում նա կմնա՞ իշխանությանը, թե՝ ոչ:

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ, թուրքական շրջանակները փորձում են «աշխատել» Փաշինյանի հետ, որպեսզի նրան ավելորդ անգամ չխրտնացնեն իրենց համար  «ճիշտ» լուծումներից:

Պետք է նշել, որ թուրքերը զուգահեռաբար  աշխատում են, ոչ միայն հայաստանյան ուղությամբ, այլև ակտիվորեն գործում են ռուսական և ամերիկյան ուղղություններով, որպեսզի «հեշտացնեն» Փաշինյանի համար «վճռական» որոշում կայացնելու համար խնդիրը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan