1997-ից ի վեր, 1-ին անգամ ՀՀ ղեկավարը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում.Մաթևոսյան
Դիտել նաև
Փաշինյանի խաղաղության ճանապարհը մեզ բոլորիս տանելու է դեպի պետականության ոչնչացում․ Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ
Նման բանակցությունների արդյունքում տարածված փաստաթղթերը ներառում են միայն այն ձևակերպումները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 4 անդամներ անազատության մեջ են
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված եղել
Տղաները երկու կողմերի գերիներն են՝ Ալիևի մարդակերության և ՔՊ-ի վախերի
«Պոլիտէկոնոմիա » հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի խոսքով, մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում պատերազմի հրահրման և նման ելքի համար, այլ երկրներում բոլորովին այլ կարգավիճակում կլինեին և խորհրդարանի ամբիոնից ելույթ չէին ունենա:
Ըստ քաղաքագետի, 1997 թվականից ի վեր, առաջին անգամ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մնացած բոլոր խոսակցությունները լոլոներ են:
Քաղաքագետը շեշտում է՝ Փաշինյանը դա փորձում է հիմնավորել, ժողովրդին կեղծ երկընտրանքի առաջ կանգնեցնելով, թե կամ մենք պետք է հանձնենք Արցախը՝ 117 հազար հայի հետ միասին , կամ մենք կկորցնենք Հայաստանը:
Փաշինյանի ելույթը, ըստ նրա, ժողովրդի մոտ պատերազմի վտանգի հրահրման հիստերիայի արարներց մեկն էր: