Վրաստանը ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» չի բացի. Ղարիբաշվիլի
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է շարունակի իր խաղաղ զարգացումը, չնայած Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին: Նրա խոսքով, Թբիլիսին մտադիր չէ «երկրորդ ճակատ» բացել ուկրաինական հակամարտության պատճառով, գրում է interfax.ru-ն։
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք մեր երկրի զարգացման համար»,-ասել է Ղարիբաշվիլին երկուշաբթի կառավարության նիստում։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, «իրենք պետք է պահպանեն խաղաղությունը»։
Նա ընդգծել է, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու կառավարության կողմից ոչ մի կոչ չի թույլատրվի։
«Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի, մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությանը»,-ասել է Ղարիբաշվիլին։
Աղբյուրը` tert.am