Ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի․ Զելենսկի

Դիտել նաև
Հալուք Բայրաքթար. Զելենսկին իր ժողովուրդի և բանակի առաջնորդն ու հերոսն է
Զելենսկիի վերջը գալու է կամ նացիստներից, կամ նրա մրցակիցներից․ Մեդվեդև
Զելենսկիին Խաղաղության Նոբելյան մրցանակի կառաջադրեն
ՌԴ-ի հետ բանակցություններում սկսել ենք մոտենալ փոխզիջումների․ Զելենսկու գրասենյակ
«Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին»․ Զելենսկի
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ՌԴ-ի հետ բանակցությունների գլխավոր թեման է: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նշել է, որ դժվար է կանխատեսել պատերազմի ավարտի ժամկետները, և դա «խորը, ցավոտ հարց է», սակայն ընդգծել է, որ ուկրաինացի ժողովուրդը հաղթանակից բացի այլ արդյունք չի ընդունի։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը պատրա՞ստ է տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ հանուն խաղաղության համաձայնագրի ստորագրման, Զելենսկին ասել է, որ դա տեղի չի ունենա։ «Մենք մեր տարածքն առևտրի չենք հանում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարց չի քննարկվում»,- ասել է նա։
Աղբյուր՝ Yerevan.today