Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Փաշինյանը Հայաստանին խաղաղության, թե՞ նոր պատերազմի առաջ է կանգնեցնում

2020 թ.–ի պատերազմի ավարտից հետո հայ հանրությունը իշխանության կողմից լսում էր մեկ գաղափար, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բացելու է նոր «խաղաղության դարաշրջան»:

Պատերազմից վախեցած հայաստանցիների համար Նիկոլ Փաշինյանի խոստումը մի ինքնախաբեության դեղամիջոց էր, որով մարդիկ ձև էին անում, որ ուզում էին հավատալ այդ «խաղաղության դարաշրջանի» բացելու գաղափարին, իսկ Փաշինյանն էլ գտել էր իր համար մի «հիմնավորում», թե ինչու նա կարող է պահպանել իշխանությունը  խայտառակ պարտությունից հետո:

Միջազգային հարթակում հայերը փաստացի ինքնանվաստացան, քանզի ապացուցեցին, որ վախեցած են և նրանց նախկին պահանջները Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գրոշի արժեք չունեն: Իսկ ինչպես հայտնի է, ինքնանվաստացող ազգերին ոչ միայն չեն հարգում, այլև արհամարհում են: Այն ինչ կատարվում է այսօր  Հայաստանի շուրջ, դրա վառ ապացույցն է: Այսօր Հայաստանը ոչ միայն չունի վստահելի դաշնակից, այլև քիչ թե շատ մեզ հարգող գործընկեր: Քանզի մենք ինքներս բոլորին ապացուցեցինք, որ մեր նախկին պահանջները  նույնիսկ մեզ համար, իրականում,  զրոյի արժեք են ունեցել:

Միայն թե չասեք, թե այդ հարցում միայն իշխանությունն է մեղավոր:

Պատերազմից հետո դրսում  նույնիսկ մուլտֆիլմի մակարդակով էին կանխատեսում Փաշինյանի հեռացումը իշխանությունից, իսկ հայկական վերնախավում, միայն ԺԵԿ-ի պետերը չէին հասցրել պահանջել Փաշինյանի հրաժարականը:

Բայց իրականությունն այլ բան ցույց տվեց: Պարզվեց, որ հայերը խիստ պարզունակ և կենցաղային մտածողություն ունեցող ժողովուրդ են, որտեղ չկա պետականության գաղափարի նշույլ անգամ:

Եթե շատերին թվում է, թե այս ամենը աննկատ է մնացել դրսի համար, ապա չարաչար սխալվում են:

Նույնիսկ Ադրբեջանի նախագահն է բացահայտ ծաղրում Հայաստանի ժողովրդին և պահանջում Ռուսաստանից ընդունել այդ փաստը: Նա 2021-ի ընտրություններից հետո կոչով դիմելով Մոսկվային նշում էր, թե «...հայերը 2021-ին կատարեցին իրենց իրական ընտրությունը և ինչու է Մոսկվան կրկին փորձում վերակենդանացնել այդ ազգի մեջ նոր  զգացմունքներ...»: Ավելի դիպուկ, հնարավոր չէր ասել:

Իսկ, երբ կանգնած է Արցախի հայության վերացման իրական վտանգը, Փաշինյանն առանց ամոթի զգացումի, հայտարարում է դրա մասին` մոռանալով, որ վերջին երկու տարիների ընթացքում խոսում էր միայն  «խաղաղության դարաշրջան» բացելու մասին` մեղադրելով իր հակառակորդներին պատերազմ հրահրելու մեջ:

Այսօր արդեն նա խոստովանում է, որ խաղաղություն մուրալով չի կարող հասնել իրական խաղաղության, քանզի հակառակորդը տեսնելով մուրացողի խեղճությունը էլ ավելի է ցանկանում պատերազմել:

Այստեղ է, որ արժե հիշել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետեր Չեմբեռլենի և Չերչիլի վեճը խաղաղության և պատերազմի մասին:

Երբ մարդը մեղադրում է մյուսին պատերազմ հրահրելու մեջ և միաժամանակ մի քանի օր անց պատրաստվում է հանդիպել նրա հետ, սա ցույց է տալիս ոչ միայն Փաշինյանի, այլև հայ հանրության խորը գավառական մտածողության մասին:

Ողջ մարդկության պատմությունը ապացուցում է այդ տարրական ճշմարտությունը, որ խաղաղություն մուրալով դու ոչ թե իրական խաղաղության ես հասնելու, այլ ստանալու էր պատերազմ կանխատեսվող դառը պարտությամբ:

Բայց  շարքային գավառացի հայ քաղաքացին իրեն լավ է զգում, որ իրեն կառավարում է իրեն շատ նման մի անձնավորություն, ով հեռու տարրական պատմական և քաղաքագիտական գիտելիքներից:

Իսկ դա, իր հերթին,  ցույց է տալիս հայկական վերնախավի, փաստացի չգոյության մասին փաստը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan