Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի
13
Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երևանում իսպառ բացակայում է կոյուղատար ու ջրահեռացման համակարգը (տեսանյութ) Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ) Երևանում կրկին ջրհեղեղ է Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում 8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում, իսկ խցանումները չեն նվազել Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ.Կարեն Միրզոյան Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) «Հայաստանում իրավունքը ծանր, շնչահեղձ օրեր է ապրում»․ Լիլիթ Գալստյան Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում «Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով»․ Հովհաննես Իշխանյան Փաշինյանի՝ աշնանն ունեցած ելույթը հակասում է ամռան ելույթին Վարչապետի խոսնակն է ասել՝ եթե հրաժարական չտա, թող չփոշմանի, որ քրգործեր հայտնվեն. Հրայր Թովմասյան Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Սևանում ձկնորսները հարձակվել են պարեկների վրա, հայհոյել, փորձել են նավակը շրջել նրանց վրա Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ» Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նա՛խ, Դուք ձեր ձայնը մի հատ իջացրեք»․ Հրայր Թովմասյանը՝ դատավորին «Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավորին Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում՝ գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում՝ ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) – 10.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2022 թ.,

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց պատմություն» (բանավոր) – 08.06.2022 թ.,

«Գրականություն» (բանավոր) – 13.06.2022 թ.,

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – 16.06.2022 թ.,

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 23.06.2022 թ.,

«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 28.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 30.06.2022 թ.,

«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր) – 08.06.2022 թ.,

«Հայոց պատմություն» (գրավոր) – 15.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (գրավոր) – 22.06.2022 թ.,

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:

Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan