Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Կդիմի արդյո՞ք Ադրբեջանը նոր սադրանքների Արցախում. Ըստ ռուսական շրջանակների,- ոչ. Բաքուն նախազգուշացվել է Մոսկվայի կողմից

Արցախում ադրբեջանցիների վերջին օրերի սադրանքները նոր քննարկումներ բացեցին այն մասին, թե Բաքուն փորձում է օգտվել ուկրաինական ճգնաժամից և նույնիսկ ուզում է «երկրորդ ճակատ» բացել Արցախի ուղղությամբ, հույս ունենալով, որ Մոսկվան զբաղված լինելով ուկրաինական  հարցում  առանձնապես չի դիմադրի ադրբեջանցիների գործողություններին:

Այն, որ նման տեսակետ կարող է լինել հասկանալի է, մանավանդ, որ այդ գաղափարը, լայնորեն  խրախուսվում էր ներկայիս Կիևի իշխանությունների կողմից: Այդ երկրի ներկայացուցիչները գրեթե բացահայտ էին կոչ անում «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ, որպեսզի ուկրաինական զորքերի վրա ճնշումները թուլանան: Ուկրաինացիների կոչերը  անարձագանք չմնացին: Մոլդովացիներն ու վրացիները հայտարարեցին, որ որևէ պատերազմական գործողությունների չեն դիմի, քանզի դա կհակասեր իրենց ազգային շահերին: Ինչ վերաբերվում է ադրբեջանցիներին, ապա այստեղ ուկրաինացիների կոչերը անարձագանք թողեցին, սակայն ակտիվացան այն խոսակցությունները, թե քանի դեռ Մոսկվան զբաղված է Ուկրաինայով, պետք է օր առաջ «լուծել» ղարաբաղյան հարցը: Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել սկզբում դեպի Արցախ մատակարարող գազամուղի պայթեցումը, իսկ հետո Արցախի մի շարք գյուղերի վրա ադրբեջանական զորքերի առաջխաղացման փորձերը:

Սակայն Բաքվում չէին սպասում, որ ՌԴ-ի ՊՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի ԱԳՆ-ի, բացահայտորեն կնշի, որ հենց ադրբեջանական կողմն է խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Ադրբեջանցիների այն թեզերը, թե իբր Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված «դաշնակցային համաձայնագրի» տիրույթում պետք է դիտարկել ադրբեջանական զորքերի գործողությունները, մեղմ ասած, դրական գնահատականի չի արժանացել Կրեմլում: Ավելին, այստեղ նշում են, որ ադրբեջանցիների գործողությունները անընդունելի գնահատվեցին ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում և Վաշինգտոնում: Եվ դա այն դեպքում, երբ ներկա դրության Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մեջ գրեթե չեն մնացել ընդհանուր եզրեր այս կամ այն խնդրի շուրջ:

Այս պարագայում, Կրեմլում «զարմացել են» ադրբեջանական ՊՆ-ի կոշտ պատասխանից ՌԴ ՊՆ-ի գնահատականների վերաբերյալ:

Ըստ ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «չի կարող կոնսերվացված թողնել ղարաբաղյան հարցը»քանզի, ըստ նրա, դա «Ադրբեջանի հանրության հիմնական պահանջն է, որը երկրի նախագահն չի կարող անտեսել»:

Սակայն ռուսները նշում են, որ Ալիևի կարծր դիրորոշումը ղարաբաղյան հարցում չի ընդունվում ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում և Վաշինգտոնում: Եվ ուրեմն Ադրբեջանը չի կարող հաշվի չնստել միջազգային հանրության կարծիքի հետ: Ինչ վերաբերվում է Մոսկվայի հետ հարաբերություններին, ապա ռուսները հիշեցնում են, որ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «դաշնակցային համաձայնագիր» կնքեց բառացիորեն մեկ օր անց, երբ Մոսկվան ճանաչեց Դոնբասի հանրապետությունների անկախությունը Ուկրաինայից: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն, ըմբռնումով է վերաբերվում Ռուսաստանի, այսպես կոչված «կարմիր գծերին»:

Իսկ դրանից պետք է հետևի, նշում են ռուսական փորձագետները, որ Ալիևը պիտի հարգի նաև ռուսների «կարմիր գծերը» Լեռնային Ղարաբաղում: Հակառակ դեպքում, ըստ նրանց, Մոսկվայի համբերությունը անվերջ չի կարող տևել և բացի այդ, ի տարբերություն Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական «զայրույթը» ուժգին քննադատության չի ենթարկվի Արևմուտքի կողմից: Ըստ ռուսական փորձագետների, Ալիևին այս ամենի մասին արդեն հասկացրել են Կրեմլից: Բացի այդ, նույն տրամաբանությամբ «բացատրական աշխատանք է»  տարվել նաև Թուրքիայի հետ: Վերջինս փորձում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև և դժվար թե ցանկանա իր լայն կապերը խզի Ռուսաստանի հետ, հանուն Ալիևի փառասիրական ծրագրերի:

Ալիևի հույսը՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի ընթացքում «սիրավեպ» սկսել Արևմուտքի հետ, որպեսզի կարողանա հեշտ «մարսել» ղարաբաղյան հարցը, նույնպես հաջողությամբ չպսակվեց: Ամերիկացիները Ալիևին գովեցին և միաժամանակ կոչ արեցին հետ քաշել իր զորքերը Արցախի գյուղերից: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդաղանի ջանքերը հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հետ, նույնպես հաջողությամբ չպսակվեցին:

Ավելին, արևմտյան փորձագիտական շրջանակները նշում են, որ Մոսկվայի հետ երկխոսության կապը պիտի հանձնել ոչ թե Էրդողանին, այլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Որպեսզի Թուրքիան համաշխարհային հարթակներում դիրքային առավելություն չստանա ռուս-ուկրաինական հարցում միջնորդական առաքելության արդյունքում:

Այնպես որ թեև Ալիևը որոշեց իր մամուլը միացնի հակառուսական արշավին, հույս ունենալով դրանից ստանալ քաղաքական դիվիդենտներ արցախյան ուղղությամբ, դա նրան չհաջողվեց, եթե չասենք հակառակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan