«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ

ԵՊՀ ռեկտորն իր աշխատավարձը գրեթե եռապատկել է

Օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել մի որոշում, որը մինչ այժմ գաղտնի է պահվում բուհի դասախոսներից եւ աշխատակիցներից: ԵՊՀ ռեկտորի առաջարկությամբ հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացվել պետհամալսարանի նոր հաստիքացուցակը: Hraparak.am-ի աղբյուրի փոխանցմամբ, համաձայն ռեկտորի գրած հաստիքացուցակի՝ ռեկտորն իր աշխատավարձը 570 հազար դրամից բարձրացրել է 1 մլն 23 հազար դրամ, դրան գումարած՝ սահմանել է ամեն ամիս եւս 300 հազար դրամ լրավճար:

Այսինքն՝ ռեկտորի աշխատավարձը 570 հազարից միանգամից դարձել է 1 մլն 323 հազար՝ բարձրանալով կրկնակիից ավելի՝ մոտ եռապատիկ: Պրոռեկտորների աշխատավարձը 495 հազար դրամից բարձրացրել է 837 հազար դրամ, դրանից բացի՝ սահմանել է ամեն ամիս եւս 250 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ պրոռեկտորի աշխատավարձը 495 հազար դրամից միանգամից դարձել է 1 մլն 87 հազար: Ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից բարձրացրել է 511 հազար դրամ, դրան գումարած՝ ամեն ամիս եւս 200 հազար դրամ լրավճար: Այսինքն՝ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 440 հազար դրամից միանգամից դարձել է 711 հազար: Սրան գումարած, ռեկտորի առանձին հրամանով, հեռակա ուսուցման եկամուտների հաշվին ստանում են սահմանված լրավճարի չափով հավելավճար, որը երբեք չի հրապարակվում եւ պահվում է գլխավոր հաշվապահի մոտ:

Վարչական մյուս աշխատողների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացվել, կա՛մ բարձրացվել են ոչ ավելի, քան 15%-ով: Բայց այս ամենը շատ զվարճալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, քանի որ այս բարձրացումների ֆոնին ԵՊՀ ամենաառաջնային եւ կարեւոր շարժիչ ուժի՝ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը շարունակում է մնալ լացելու չափ ծիծաղելի. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր դասախոսը ստանում է 341 հազար դրամ, գիտությունների թեկնածու, դոցենտ դասախոսը՝ 284 հազար, գիտական աստիճան եւ կոչում ունեցող դասախոսը՝ 200 հազար դրամ: Այսինքն, եթե անգամ ԵՊՀ երեք տարակարգի դասախոսների աշխատավարձերն իրար գումարենք, կկազմի 825 հազար դրամ եւ չի հասնի ո՛չ ռեկտորի, ո՛չ պրոռեկտորի, ո՛չ էլ ռեկտորի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձին: Փաստորեն, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ընտրվելուց առաջ ԵՊՀ դասախոսներին եւ աշխատակիցներին տված խոստումը՝ արժանապատիվ աշխատավարձի մասին, նախեւառաջ վերաբերում էր իրեն, իր պրոռեկտորներին եւ աշխատակազմի ղեկավարին:

Հոգաբարձուների խորհրդի անդամ (ուսանողության կողմից ընտրված) Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Ափոյանը մեզ փոխանցեց, որ նիստն էլեկտրոնային հարցման կարգով է անցկացվել, եւ պատասխանը դեռ չի եկել, ուստի չի կարող ասել, թե ինչպես են մնացած բոլորը քվեարկել, եւ արդյո՞ք հաստատվել է նախագիծը, թե՞ ոչ։ «Սովորաբար հարցման կարգով որ նիստը լինում է, հարցում են ուղարկում, առցանց քվեարկություններ են տեղի ունենում, ու դրանից հետո նոր արդյունքների մասին իմացվում է։ Ես չգիտեմ, թե ով ոնց է քվեարկել, եւ արդյոք այդ որոշումն անցե՞լ է, թե՞ ոչ»,- ասում է նա ու հավելում, որ 3 օրվա մեջ պարզ կլինի՝ հաստատվե՞լ է այն, թե՞ ոչ։

Ինքն անձնապես ինչպե՞ս է քվեարկել եւ ի՞նչ կարծիքի է այս որոշման մասին։ «Այս մասով քննարկում եղել է, նախորդ նիստին մենք դեմ ենք արտահայտվել, որովհետեւ տրամաբանություն չկար, ու պահանջել ենք, որ բոլորին համահարթեցված տարբերակով մոտեցում ցուցաբերվի աշխատավարձի հարցում, ենթադրենք՝ վարչության կամ բաժնի բոլոր պետերի աշխատավարձը նույն մակարդակի վրա դրված լինի, այլ ոչ թե մի վարչության պետինը բարձր լինի, մյուսինը՝ ցածր։ Նախորդ անգամ մենք դրան դեմ քվեարկեցինք, քանի որ աշխատավարձի չափը տարբեր էր, իսկ այս անգամ համահարթեցված է դրվել։ Մենք նաեւ դիրքորոշում ենք հայտնել, որ պետք է պարտադիր պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի բարձրացումն էլ ներառվի այս ծրագրի մեջ։ Մեր քննադատություն-առաջարկն ընդունվել է ներկայացված նոր նախագծում, եւ արդեն համահարթեցված տարբերակը կա»,- ասում է Ափոյանն ու նկատում, որ աշխատավարձերի թեման խորհրդի նիստում քննարկման է դրվել դեռ ամիսներ առաջ, որից հետո որոշակի փոփոխություններ են անցկացրել եւ արդեն գրավոր ձեւաչափով ուղարկել խորհրդի անդամներին։ 

Թե երբ է համալսարանը պատրաստվում բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը, Ափոյանն ասում է՝ քանի որ հիմա ամբիոններում օպտիմալացումներ են ընթանում, այդ թվում՝ ամբիոնների միավորումներ են ընթանում, ապա դասախոսների, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի վերանայումները տեղի կունենան այդ օպտիմալացումից հետո՝ մինչեւ սեպտեմբեր։ Խորհրդի անդամն առաջարկել է նաեւ գործակիցներով հաշվարկել աշխատավարձը․ «Մենք նշեցինք, որ պետք է նաեւ գործակիցներով լինի, անձը պետք է ստանա ոչ թե այսքան աշխատավարձ, այլ սահմանվի բազային շեմ, եւ եթե դուք ուզում եք աշխատավարձ բարձրացնել, պետք է նախ բազային շեմը բարձրացնեք, որից հետո շղթայական բոլորի աշխատավարձն է բարձրանում»։

Դավիթ Ափոյանն ընդգծում է՝ իրենց ուսանողների համար այն, ինչը չի բխում բուհի շահերից, այլ արվում է նեղ թիմային շրջանակների շահի համար, անընդունելի է։ «Մենք առաջին հերթին պետք է դիտարկենք պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը եւ չենք կարող առաջնորդվել միայն վարչական կազմի աշխատավարձերը բարձրացնելով։ Այդ վերապահումը ես արտահայտել եմ նաեւ իմ դիրքորոշման մեջ, երբ մասնակցել եմ քննարկմանը, մեզ ասել են, որ փուլ առ փուլ տարբերակով են առաջ շարժվելու»։

Թե ինչ հիմնավորում է ներկայացրել ԵՊՀ-ն, եւ ինչի հաշվին են այդպես կտրուկ բարձրացնելու աշխատավարձերը, Դ․ Ափոյանն ասում է, որ հիմնավորումներից մեկը եղել է հաստիքների օպտիմալացումը, արդյունքում՝ ստացվում է մեկին կրճատելու հաշվին մյուսի թե՛ վարձատրությունն է ավելանում, թե՛ ծանրաբեռնվածությունը։

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն աշխատավարձերի բարձրացման խոսակցություններին ծանոթ է, իսկ թվերին՝ ոչ։ Նա զարմանք է հայտնում, որ հնարավոր է կրկնակի աշխատավարձ բարձրացնել, երբ ԵՊՀ-ն ակնհայտորեն չունի այդքան միջոցներ․ «ԵՊՀ-ում, իմ ունեցած տեղեկություններով, եկամուտների 70 տոկոսից ավելին գնում է աշխատավարձերի վճարմանը։ Մենք տեղյակ չենք այդ օպտիմալացման պլանից, եւ թե ինչ է դա իրենից ներկայացնում, ինչ չափանիշներ են կիրառվելու, եւ եթե աշխատավարձերի բարձրացման հարց է գնում, ճիշտ կլիներ, որ համալսարանի կոլեկտիվը, աշխատակիցները նախ տեղյակ լինեին, թե ինչ է ուզում անել համալսարանի ղեկավարությունը, ինչ է ուզում փոփոխել, այդ թվում՝ դասախոսների բեռնվածության, դասավանդման որակի հարցում, որովհետեւ մինչ այժմ մենք հստակ որեւէ տեղեկություն չունենք, որովհետեւ հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ռեկտոր են ընտրել, անցել է փակ, ռեկտորի ծրագիրն էլ հրապարակային որեւէ տեղ չկա։ Այսպիսով մենք հստակ չգիտենք, թե ինչ մտադրություններ ունի ԵՊՀ ղեկավարությունը։

Ռեկտորն իր աշխատավարձը պետք է բարձրացնի այն բանից հետո, երբ ցույց տա իր աշխատանքի արդյունավետությունը, բայց այդ արդյունավետության մասին միայն ինքն է խոսում՝ առանց ներկայացնելու համոզիչ փաստեր։ Հետո՝ համալսարանի առաջին դեմքը ոչ թե ռեկտորն է, այլ՝ դասախոսը, ուստի նա պետք է տեսանելի ձեւով ցույց տա, թե ոնց է պատկերացնում դասախոսների խնդիրների լուծումը, նոր դրանից հետո անցնի իր եւ մնացածի աշխատավարձերի բարձրացմանը»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan