Գարիկ Մարտիրոսյանն՝ «Առաջին ալիքում» Իվան Ուրգանտին փոխարինելու լուրերի մասին
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որոնց՝ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական «Առաջին ալիքում» կփոխարինի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին։ Նշվել էր, որ Մարտիրոսյանն աշխատում է մշակման եւ արտադրության փուլում գտնվող 18 հաղորդման վրա, եւ իբրեւ դրանցից մեկը «Երեկոն Ուրգանտի հետ» հաղորդաշարն է։
Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը Gazeta.ru-ի հետ զրույցում մեկնաբանել էր շրջանառվող լուրերը՝ ասելով. «Մի հավատացեք ասեկոսեներին»: Դրանք «Ինստագրամ»-ի սթորի բաժնում հերքել է նաև Մարտիրոսյանը՝ համարելով կեղծ տեղեկություն:
Zham.am