Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն
19
«Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ Որ Հայաստանը չդառնա Ուկրաինա. «Մայր Հայաստանի» պատվիրակները՝ Դոնեցկում (տեսանյութ) «Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար) Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը «Россия 1» հեռուստաալիքին (տեսանյութ) Հանդիպել են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը (լուսանկար) Մինչև նոյեմբեր պատերա՞զմ, թե՞․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանն Ալիևին գործնականում ասում է, որ օկուպացրած ՀՀ տարածքը հանգիստ կաող է վայելել Պատերազմ Արցախում
Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած» Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ»․ Տիգրան Քոչարյան «Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ «Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան Երևան-Մոսկվա չվերթի օդանավում վեճ է ծագել ուղևորի և ավիաընկերության 2 աշխատակցի միջև. հայհոյել ու հարվածել են իրար Մեզ համար ուխտ և երդում պիտի լինի ու դառնա՝ առանց վախենալու, մեր պատիվն ու տունը վերականգնել․ Բագրատ սրբազան Այս իշխանությունները սրբապղծnւթյան մի նոր փուլ են սկսել. Սաղաթելյան «Մայր Հայաստանը» գնաց կոնկրետ քայլի․ ի՞նչ էր նշանակում Դոնեցկ այցը․ Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին Փաշինյանի խոսելաոճը հայ-ռուսական հարաբերությունների օգտին չէ․ Անդրեյ Արեշև Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ Փաշինյանի մակերեսային պատկերացումներն ընդդեմ աճող տարածաշրջանային մարտահրավերների Արցախի Հանրապետությունը լքվեց եւ դավաճանվեց ՔՊ-ական իշխանության կողմից. Արթուր Խաչատրյան ՀԱՊԿ-ի մասին խոսելիս Փաշինյանը «թիրախավորում է Ռուսաստանին»․ Կոնստանտին Զատուլին «Մուտիտներ եւ Կռուտիտներ» Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց․ Անդրանիկ Թևանյան ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրել Մոսկվայի ֆիլմերի փառատոնը բացվեց «Սինջար» ֆիլմի ցուցադրությամբ «Ընտրություներն Ադրբեջանում, Բայդենի վերջին դերը...» և այլն. DW-ի «Արգելոց» շարքի անդրադարձը Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում․ ԱԳՆ Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան Հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև կապը խզված է. Ռուբեն վարդապետ Զարգարյան Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Մալյան. Սիրունացել եմ, գիրքս եմ ավարտել, հետաքրքիր բաներ դեռ կլինեն Կառավարության օրակարգում 26 հարց է, գրեթե բոլորը՝ չզեկուցվող.Ուղիղ

Սկսվում է Մեծ Պահքը. 48 օրից կտոնենք Զատիկը

Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթեւացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երեւալը եւ նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարեւոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ եւ իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց եւս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տեւում:

Qahana.am-ը գրում է, որ Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները եւ մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական եւ պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատեւ պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության եւ չարչարանքների) եւ շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող եւ ամենաերկարատեւ պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է:

Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) եւ ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաեւ բուսական ծագման` ընդհուպ մինչեւ սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաեւ Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից եւ անգամ ջրից:

Կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաեւ բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո եւ առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարեւոր է հոգեւոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարեւոր է նաեւ մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Պահքի կարեւորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պետք է ընդգծել այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռեւս դրախտում, եւ Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Իտարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության եւ աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան եւ Ծաղկազարդ:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ եւ երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է եւ պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երեւում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական եւ ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման եւ խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը եւ Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը եւ Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի եւ մատնանշում է առ Աստված դառնալու եւ կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատեւ աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը եւ ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan