Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Ուրիշ երկրում աշխատանքի հերոսի կոչում կտային, իսկ մեզ մոտ հեռացման հրաման են տալիս․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Մեր զրուցակիցն է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որի հետ խոսել ենք աղմկահարույց մի դատական գործընթացի մասին, որը կարծես թե ինչ-որ վերջնակետի հասնելու միտում չունի:

-Պարոն Գաբրիելյան, ե՞րբ սկսվեց և ինչու՞ տևական ժամանակ է, ինչ չի ավարտվում և հանգուցալուծվում այս թնջուկը:

-Նախ շնորհակալ եմ լրագրողական այս հետաքրքրության համար և ասեմ, որ գործընթացը դատական առաջին երկու ատյաններով ավարտված է, ավելին՝ այն իմ օգտին է ավարտված:

Ես շահել եմ այն դատական հայցը, որը ինքս էի նախաձեռնել: Եթե մի փոքր հետ գնանք, ասեմ, որ ամեն բան սկսվել է, թերևս 2020թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ այն ժամանակվա ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ինձ խիստ նկատողության հրաման տվեց: Ինչը, ես համարով անհիմն և անարդար, վիճարկեցի Առաջին ատյանի դատարանում:

Այնուհետև նույն թվականի նոյեմբեր ամսին, 3 օրվա տարբերությամբ ևս երկու հրաման եղավ, որից մեկը՝ ևս խիստ նկատողության, իսկ մյուսը՝ հեռացման: Բնականաբար այս երկու հրամանները նույնպես իմ կողմից վիճարկվեցին Առաջին ատյանի դատարանում:

2021թ-ի սեպտեմբերի 3-ին, Դատարանի վճռով երեք հրամաններն էլ ճանաչվեց անվավեր և պարտավորեցրեց նախարարին՝ ինձ, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն վերականգնել իմ պաշտոնին և վճարել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով:

-Այսինքն, այս պահին դուք վերադարձել եք տնօրենի ձեր պարտականություններին:

-Ոչ: Քանի որ նախարարությունը համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, այն բողոքարկեց Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որն էլ 2022 թ. փետրվարի 10-ին որոշեց բողոքը մերժել և Առաջին ատյանի որոշումը թողնել անփոփոխ, այսինքն նաև Վերաքննիչ դատարանը գտավ, որ ես պետք է վերադառնամ իմ աշխատանքին: Բայց քանի որ օրենքը թույլ է տալիս պատասխանող կողմին կրկին վիճարկել որոշումը, դրա համար այս հարցը դեռևս առկախ է….

-Կարող ենք ենթադրել, որ շուտով արդարությունը կվերակագնվի և դուք կշարունակեք ձեր գլխավորած կազմակերպության աշխատանքները, որոնք կիսատ են մնացել:

-Որ արդարությունը ուշ թե շուտ վերակագնվելու է, անգամ մեր երկրում, դրանում ոչ մի կասկած չունեմ: Առավել ևս , որ այս ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի փոփոխություն և նախարար է նշանակվել Հակոբ Սիմիդյանը: Առաջիկայում պարզ կդառնա, նոր նախարարը կշարունակի՞ հնի գործելաոճը՝ անիմաստ պայքարելով ավելի բարձր ատյանի դատարանում, թե կանցնենք արդեն ողջամիտ աշխատանքի:

Այնպիսի տպավորություն է, կարծես այս պետությունը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել դատարանների արդարացի և օրինական որոշումների հետ:

-Ի դեպ, մեր նախնական զրույցի ժամանակ, թվարկում էիք ոլորտում ձեր կողմից կատարված բարեփոխումները, դրանք բավական տպավորիչ էին: Ամփոփ կարող եք ներկայացնել մեր ընթերցողների համար, ևս մեկ անգամ:

-Նախ ուզում եմ նշել, որ կարճ ժամանակ եմ եղել տնօրենի պաշտոնում, նշանակվել եմ 2018թ-ի մարտի 7-ին՝ իշխանափոխությունից շաբաթներ առաջ: Իսկ դրանից առաջ մի փոքր շրջան եղել եմ տնօրենի պաշտոնակատար, այդ ընթացքում կատարվել են հսկայածավալ աշխատանքներ՝ գիտության, պահպանության, կազմակերպության ֆինանսական, տեխնիկական և հիմնական միջոցների ավելացման, կրթական և այլ բնագավառներում:

Մասնավորապես՝ մի շարք տեղական և միջազգային գիտական հանդեսներում հրապարկվել են գիտական աշխատություններ՝ ՊՈԱԿ-ի տարբեր հիմնարկների վերաբերյալ, ստեղծվել էր լաբարատորիա, որը այսօր ցավոք չի գործում, որտեղ կատարվում էին տարբեր փորձարկումեր և ուսումնասիրություններ: Տպագրվել են մի շարք տեղեկատվական գրքույկներ: Մատենադարանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ «Որդան Կարմիր» արգելավայրը ներառվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքների ցանկում։

Վերանորոգվել էր «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքը, տեղադրվել էր մուտքավճարի գանձման համար տաղավար, նմանատիպ տաղավար տեղադրվել էր նաև նաև Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։

Տեղադրվել էին նաև տաղավարներ՝ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում և «Որդան Կարմիր» արգելավայրի երկու տեղամասերում, որոնք հանդիսանում էին, որպես վարչական շենքեր։ ՊՈԱԿ-ի արտաբյուջեն ավելի քան 600 տոկոսով ավելացվել էր, հիմնականում Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկում և Ջրվեժ անտառպարկում մուտքավճարներ սահմանելով:

Երկու վայրերում էլ տեղադրվել էին ՀԴՄ սարքավորումներ, անվտանգության տեսախցիկներ:

Ստեղծվել էին լրացուցիչ աշխատատեղեր, տնկվել 50,000-ից ավելի ծառեր և թփեր, տնկարանային տնտեսություններում ձևավորվել էին տարեկան շուրջ 30,000 բարձրարժեք տնկանյութերի բազա, որոնց մի մասով կատարվում էին լրացման աշխատանքներ, իսկ որոշակի հատվածն էլ վաճառում էինք` գումարը կրկին մուտք էր արվում ՊՈԱԿ-ի արտաբյուջե։

Ընթացիկ աշխատանքներից էր նաև մեր ենթակա հիմնարկներում աղբամանների, նստարանների, բիո զուգարանների տեղադրումը։ Բոլոր աշխատակիցների համար ձեռք բերվեց պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթներ (CNF-ի համաֆինանսավորմամբ 50/50)։

Ձեռք էին բերվել նաև հիմնարկների աշխատակիցների համար աշխատանքային միանման համազգեստներ, հակահրդեհային և աշխատանքային այլ պարագաներ: CNF և WWF միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, վերջիններիս կողմից տրամադրվել էր հակահրդեհային և այլ կարողությունների մեծացմանը ուղղված տարբեր գործիքներ, հանդերձանքներ և մեքենաներ ( 2 հատ պիկապ և 1 հատ հրշեջ):

UNDP միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում, կրկին տրամադրվել էր հակահրդեհային պարագաներ, իսկ շուրջ 20,000 հատ բարդիներ մեր կողմից աճեցվել և տրամադրվել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Սա մի փոքր մասն է, որն այժմ հանպատրաստից ներկայացրի, այս բոլորը հնարավոր եղավ իրականացնել ՊՈԱԿ-ի արտաբյուջեի շեշտակի աճի և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ։

-Նմանօրինակ աշխատանքային պարտականություններ կատարողին և նման արդյուքներ ապահովողին ուրիշ երկրում, թերևս աշխատանքի հերոսի կոչում կտային, իսկ այստեղ ահա հեռացնում են աշխատանքից, աբսուրդ է: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս ամենը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք հանդիսանում եք ՀՅԴ անդամ:

-Ցավոք, արդեն ոչինչ չեմ կարող բացառել, կարծում եմ առաջիկայում նախարարության կողմից կատարվելիք գործողությունները թույլ կտան առավել հիմնավոր եզրահանգման գալ, քանի որ թե՛ աշխատանքային, թե՛ իրավական, թե՛ մարդկային և բարոյական տեսանկյունից, որևէ խնդիր չի կարող լինել:

-Ինչ-որ բան կցանկանայի՞ք ավելացնել:

-Ուղղակի կցանականայի շնորհակալություն հայտնել բնապահպանության ոլորտի շատ մարդկանց, որոնք միշտ մեծ հետաքրքրություն և սրտացավություն են դրսևորում այս գործընթացին, ինչպես նաև իրավաբանական հարցերում ինձ աջակցող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակին և Ատովմյան փաստաբանական ընկերությանը:

Հ.Գ. Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ հիմնարկները՝ «Էրեբունի» պետական արգելոցը, «Որդան Կարմիր», «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զիկատար» պետական արգելավայրերը, Ստեփանավանի «Սոճուտ», Իջևանի «Իջևան», Բերդի «Սորաններ», Վանաձորի «Ժ. Սարուխանյանի անվան» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառպարկը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>