«Քաղաքը մարդկանցով է ապրում միայն, նրանք են արյունատար անոթն էլ, արյունն էլ...»․ Նազենի Հովհաննիսյան

Դիտել նաև
Ցավալի է, բայց մենք եռագույն դրոշը փոխարինել ենք սպիտակ դրոշով․ Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ
Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց. Վահե Վովհաննիսյան
«Ելույթից հետո հանգստանալու լավագույն միջոցը գիշերային Երեւանն է»․ Լիլիթ Հովհաննիսյան
«Նա ունի ի՛ր ընտրությունը, դու՝ քո». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարն ու գրառումը
Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից. Վահե Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Ավետ Բարսեղյանի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում վաղեմի գործընկերները թեւանցուկ կանգնած են։ «Ավետը, երբ քաղաքում է, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի.., երբ քաղաքում է՝ տունս ասես լցվի...
Երբեք չենք պայմանավորվում ինչ ենք հագնելու, ու միշտ նույն երանգների մեջ ենք)) մի քանի դար ուշացած մեր ոճով ու անբուժելի լավատեսությամբ...
Քաղաքը մարդկանցով է ապրում միայն, նրանք են արյունատար անոթն էլ, արյունն էլ...
Իմ Ավետը շատ Երևան է...
շատ իսկական է ու
շատ կարևոր ...
չէ, ծնունդը չի էսօր)
ոչ էլ հատուկ առիթ կա...
ուղղակի՝ իմ Ավետն է՝ կանաչով պատված)», - գրել է Նազենի Հովհաննիսյանը՝ նշելով Ավետ Բարսեղյանին։
