Վլադիմիր Զելենսկի. Չնայած Արևմուտքի խոստումներին, Ուկրաինան մենակ է մնացել. Տեսանյութ
Դիտել նաև
Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)
Այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ալեքսեյ Անպիլոգով (տեսանյութ)
Զելենսկին կգա՞ Հայաստան. Փաշինյանը նոր պատերազմ է սադրում
Հայաստանի իշխանությունը իր հակառուսականությամբ «վա բանկ» է գնում․ մեդիափորձագետ (տեսանյութ)
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած Արևմուտքի խոստումներին, երկիրը միայնակ է մնացել իր պետության պաշտպանության հարցում։ Ուկրաինայի առաջնորդի տեսաուղերձը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը միայն խոսում է Ուկրաինային աջակցելու մասին։ Զելենսկին նաև պարզաբանել է, որ համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը պատրաստ չէ երաշխավորել իրենց անդամակցությունը ՆԱՏՕ-ին և իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։
«Մենք մնում ենք միայնակ մեր պետության պաշտպանության գործում: Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած, ես այդպիսի բան չեմ տեսնում... Բոլորը վախենում են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուր պետությանը, որն օգնում է Ուկրաինային «ոչ միայն խոսքերով»։
Zham.am