Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Թուրքասիրության քարոզիչը՝ Երեւանի հանրակրթական վարչության պե՞տ

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվելու  Լիլիթ Մկրտչյանը: Նա «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն է, որը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որում Հայկական լեռնաշխարհն անվանվում է Արեւելյան Անատոլիա: 

Ուսումնական կրթական հաստատություններում նրա նշանակման լուրը արագ տարածվել ու մտահոգությունների տեղիք է տվել: Ասում են՝ թուրքասիրության քարոզ իրականացնող այս կինը պիտի նշանակվի հանրակրթական վարչության պետ, որպեսզի անցնցում իրագործի իր ծրագիրը:  

Հիշեցնենք՝ 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, Արցախը հանձնած իշխանության սրտի՝ վերոնշյալ գծով արբանյակ, «Հայոց պատմություն»«Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն»«Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեր երեխաների դպրոցական առարկայական չափորոշիչները և ծրագրերն է մշակում, այլև «բարի թուրքի» կերպարի քարոզիչը վերապատրաստելու է նաև ուսուցիչներին: Այդ օրերին նա հայտարարել է, որ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, EduArmenia կրթական նախաձեռնությամբ, երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից որպես ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կառույց:

2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը: 

Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, նրա ընկերուհի՝ հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով, այժմ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ: 

Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները:

Դրանք որպես հակահայկական, հակազգային ձեռնարկներ որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):

Նշենք միայն երկու փաստ, որը հայտնի պատմաբանի կողմից համարվել է դավաճանություն.

1․ Մարիա Կարապետյանը (ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանն ու մի շարք թուրք հեղինակներ) 2017 թ. լույս տեսած «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» հայ-թուրքական համատեղ ձեռնարկում Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել են Անատոլիա (էջ 52):

2․ Նույն ձեռնարկում Մարիա Կարապետյանը (կրկին Լիլիթ Մկրտչյանի և թուրք հեղինակների հետ համատեղ) քննադատում է «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան քառօրյան հերոսացնող դրվագներ. «…Ազգային ազատագրման այս պատմությունը հագեցված է նաև միլիտարիզմի գաղափարախոսությամբ: Զարմանալի է այն արագությունը, որով դասագրքի բովանդակությունը կլանում է ռազմատենչ կոնտենտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016 թ. ապրիլյան սրացումից ընդամենը մի քանի ամսվա ընթացքում 2016-2017 թթ. ուսումնական տարվա 12-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը ներառում է երկու էջանոց պատմվածք՝ եզրակացնելով, որ «…Արցախյան պատերազմի այս նոր փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի և բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ անպարտելի է և պատրաստ է միշտ ինքնակազմակերպվելու, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և շարունակելու Արցախյան պատերազմի մեր հաղթարշավը»…» (էջ 55):

Ահա թե ով է Լիլիթ Մկրտչյանը և ինչի համար է նա (և ոչ միայն նա) հայտնվել ասպարեզում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan