Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակով է. Վիտալի Մանգասարյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է իշխանության կողմից 44-օրյա պատերազմի՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման, ադրբեջանական կողմին առանց նախապայմանների անհետ կորած համարվողների մարմինները, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզները փոխանցելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամության թեմաներին:

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովին՝ Վիտալի Մանգասարյանը նախ հիշեցրեց արդեն ունեցած նախադեպի մասին:«Խոսքն ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին է: Սկզբից հայտարարվում էր, որ հասարակական պահանջ է և հանրության լայն շերտերին պետք է ներկայացվեն գործունեության արդյունքները: Նմանօրինակ մեկնաբանություններ էին արվում, բայց հետո պարզվեց, որ ոչ մի նման բան տեղի չունեցավ: Այսինքն, արդեն ունենք նախադեպ, ըստ որի, հասարակության լայն շերտերին այդպես էլ չներկայացվեց այն, ինչ տեղի է ունեցել պատերազմական գործողությունների ժամանակ: Ու հիմա ակնկալել, որ քննիչ հանձնաժողովն իր այդ գործողություններով ու քննությամբ պետք է լույս սփռի պատերազմական գործողությունների տարբեր մութ անկյունների վրա, ըստ իս, անիրատեսական է: Մյուս կողմից՝ կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովն ավելի շատ ընդդիմության գործիքն է, որ կարողանան քննություն իրականացնել: Այս փուլում, սակայն, մենք տեսնում ենք, որ իշխանությունները քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ փորձում են, այսպես ասած, «լույս սփռել» իրենց իսկ գործունեության վրա: Մենք գիտենք, որ կան տարբեր գործիքակազմեր, այդ թվում՝ գլխավոր դատախազություն, ռազմական ոստիկանություն, քննչական կոմիտե: Բոլոր ուժային կառույցներն իշխանության գործիքակազմում են, և եթե ինչ-որ մարդկանց պատժելու, մեղավորներին գտնելու նպատակ կա, ապա թվարկված գործիքակազմը լիովին բավարար էր, որ թեկուզ այս մեկուկես տարվա ընթացքում ինչ-որ քննություն իրականացվեր, բոլոր հնարավոր մեղավորները պատժվեին: Բայց մենք մինչև հիմա նման բան չենք տեսել: Իմ կարծիքով, այս ամենը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում, և այս քննիչ հանձնաժողովից ես ոչ մի արդյունավետ գործողություն չեմ ակնկալում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բուն քաղաքական նպատակներին՝ փորձագետը մանրամասնեց. «Ի՞նչ տեղի ունեցավ: Պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից իշխանությունները հայտարարում էին, թե ինչ-որ մարդիկ գնում ու դիրքերում տարբեր հայտարարություններ են անում: Մինչև անգամ այս վերջին շրջանում իշխանությունները մարդկանց էին մեղադրում, և այդ ամենի մեջ քրեական էլեմենտներ կան: Եթե նման դեպքեր եղել են, ապա իրավապահ կառույցները պետք է զբաղվեն այդ ամենով, բայց մինչ օրս ոչ մի նման բան մենք չենք տեսել: Այսինքն, ստացվում է, որ այս անգամ ևս ինչ-որ շերտերի համար ականջահաճո հայտարարություններ անելու նպատակ կա: Որևէ այլ նպատակ ես չեմ տեսնում: Եթե իրականում այլ նպատակ լիներ, ապա այդ ամենին իրավական գնահատական արդեն կա՛մ պետք է տրված լիներ, կա՛մ գոնե ընթացքի մեջ լիներ: Ինչ-որ հանգամանքներ արդեն տեսանելի պետք է լինեին, բայց այս փուլում, համենայն դեպս, ոչ մի տեսանելի բան չկա»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից հայտարարված հումանիտար բնույթ կրող քայլերին՝ Վ. Մանգասարյանը մատնանշեց մի քանի հանգամանք: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցվել արցախյան առաջին պատերազմում զոհված 108 ադրբեջանցու մարմին, և նույն մոտեցումն է ցուցաբերվել նաև ականապատ տարածքների քարտեզներին: «Թշնամին օր օրի զինվում է, տարբեր ստորաբաժանումներ է բացում մեր սահմանի մոտակայքում: Ավելին՝ այդ ստորաբաժանումները համալրում է ծանր տեխնիկայով: Վերջերս նույնիսկ ցույց տվեցին, որ սահմանային տարբեր զորամասերի են մոտեցրել ՏՈՍ հրանետային համակարգեր: Գուցե 108 մարմին հանձնելն ինչ-որ տեղ հասկանալի է, կարող ենք հումանիտար գործողությունների տրամաբանության մեջ նայել, ինչը թե՛ բարոյական, թե՛ մարդկային բոլոր առումներով ընկալելի կարող է լինել: Բայց նույնը չենք կարող ասել ականապատ տարածքների քարտեզների մասին, որոնք պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ են: Դրանք առանց նախապայմանների թշնամուն հանձնելու մեջ, իմ կարծիքով, քրեական էլեմենտներ կարելի է գտնել: Պատկերացնենք, որ ցանկացած պատերազմից հետո մյուս կողմը ռազմական գաղտնիք հանդիսացող ինչ-որ փաստաթղթեր հանձնի թշնամուն, այն էլ՝ առանց նախապայմանների: Ուրիշ հարց է, եթե հանձնելով՝ կարողանում ենք գերիներին հետ բերել կամ այլ խնդիրներ լուծել: Եթե նման բան լիներ, գոնե ինչ-որ տրամաբանություն կամ նպատակ հնարավոր կլիներ այդ ամենի մեջ գտնել, բայց եթե շեշտվում է, որ առանց նախապայմանների է, ստացվում է՝ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ ենք նվեր տվել, ինչը, բնականաբար, անընդունելի ու անթույլատրելի է»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման հնարավոր գործընթացին ու այդ համատեքստում դիտարկելով հայկական կողմի՝ զորքերի հայելային հետքաշման առաջարկը, որը Ադրբեջանը նախապայման է որակում, Վիտալի Մանգասարյանը նշեց. «Իրականում դեմարկացիայի ու դելիմիտացիայի փուլի մասին այս պահին որևէ ռեալ բան ասել չենք կարող: Ինչո՞ւ, որովհետև թշնամին տարբեր ուղղություններով գործողություններ է իրականացնում, նաև ճնշումներ է գործադրում մեր մարտական դիրքերի, տվյալ հատվածներում ապրող բնակչության նկատմամբ: Եվ այս իրավիճակում սահմանազատման և սահմանագծման մասին խոսելն ուղղակի անիմաստ է, գործնականում ևս հնարավոր չէ նման բան իրականացնել, քանի դեռ չենք լուծել այն խնդիրը, ըստ որի, հակառակորդն իրեն այլևս սանձազերծություններ թույլ չի տա: Պետք է սկզբից կարողանանք լուծել այդ խնդիրը, որից հետո նոր հնարավոր կլինի մտածել սահմանազատման, սահմանագծման գործընթացի մասին: Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, ապա այստեղ, բնականաբար, վտանգները մեծ են, որովհետև չգիտենք, թե ինչքան ենք հետ քաշվելու: Ադրբեջանը մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, իսկ հայկական կողմն ասում է՝ եկեք ինչ-որ չափով ամեն մեկս հետ գնանք: Այսինքն, եթե Ադրբեջանը տեսականորեն համաձայնի, ստացվում է, որ իրենք մեր տարածքում պետք է հետ գնան, մենք ևս մեր տարածքում ինչ-որ X կմ-ով հետ պետք է գանք: Եվ այս ամենի մեջ չի էլ նշվում, թե որքան պետք է հետ գանք: Կարող է՝ մենք ասում ենք՝ յուրաքանչյուրս 5 կմ պետք է հետ քաշվենք, Ադրբեջանն ասում է՝ 10, 15, 20 ու այսպես շարունակ: Եթե Ադրբեջանը ինչ-որ պահի համաձայնի, մեր զորքերն այդ տրամաբանությամբ ինչ-որ փուլում կարող է Հրազդանի ու Աբովյանի մեջտեղում գտնվեն: Այսինքն, խոսքը բավականին ռիսկային առաջարկի մասին է»: 

Մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանը, բնականաբար, չի համաձայնելու քիչ տարածությամբ հետ քաշվել. «Ինչո՞ւ, որովհետև, իրենց տեսանկյունից, եթե կարողանում են նշված դիրքերում ամրապնդվել, այդ դիրքերից մեզ ճնշել, ինչ-որ գործողություններ իրականացնել, ապա փոքր քանակությամբ հետքաշվելն, այսպես ասած, ձեռք չի տալիս: Ըստ իս, նշված առաջարկին Ադրբեջանի չհամաձայնելու փաստարկներից մեկն էլ այն է, որ պահանջում են ավելի մեծ տարածությամբ հետ քաշվել, ինչը հայկական կողմի համար չափազանց մեծ ռիսկեր է առաջացնելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan