ՄԻԵԴ-ը չի բավարարել Բոթոյանի հայցն ընդդեմ Հայաստանի
Դիտել նաև
Չինարիի հայտնի գործով ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել
Ռուբեն Վարդանյանի հարցով ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի
ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի դին վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Բոթոյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում առկա չէ, ըստ էության, չբավարարելով դիմումը:
Հիշեցնենք, որ 1943 թ. ծնված Մ. Բոթոյանը դիմել էր Եվրոպական դատարան վիրահատությունից հետո։ Նա բողոքել է հիվանդանոցում իր խնամքի որակից, նշել է, որ ամբողջությամբ տեղեկացված չի եղել ռիսկերի մասին, չի ունեցել իր իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ։
Նա նաև պահանջել էր 4500 եվրոյի չափով ծախսերի փոխհատուցում։ Սակայն դատարանը չի բավարարել հայցի նաև այս պահանջը։