«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Մամիկոն Ասլանյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու այլ դեպքեր ևս:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի՝ ելնելով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից։

Իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց:

Արդյունքում՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ նշված հողամասերն օտարվել են որպես սեփականություն՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված  հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9c5b1245e146e06412af3d79cdc3e230

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan