Սկսել են հոսանքը նույն հաճախականությամբ անջատել, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում Տիգրան Ավինյանը Սևան է հասել ուղղաթիռով Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար
29
Հրդեհ է հեռուստաաշտարակի տարածքում (տեսանյութ) Ավինյանական բարեփոխման հետևանքները․ «Իրավունք» ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք» Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով. Սամվել Կարապետյան Թրամփին հաջողվեց «դոմփել» Եվրոպային. Հայաստանը ԵՄ-ից ի՞նչ սպասում կարող է ունենալ Հայրապետներն իրենց ողջ գործունեության ընթացքում եղել են հավատքի քաջ վկաներ, հույսի լուսատուներ մութ ու խավար ժամանակների մեջ, այլև արիության ու հաստատակամության օրինակ հայ ժողովրդի համար Պատերազմ Արցախում
Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Հակակոռուպցիոն դատարանն անտեսել է գործով նշված օբյեկտիվ տվյալները և նախապատվություն է տվել սեփականազրկման կամայական դրսևորմանը. «Սոգլասիե-Արմենիա» Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվել Հրդեհ է հեռուստաաշտարակի տարածքում (տեսանյութ) Կարապետյան եղբայրներն են կառուցել անկախ Հայաստանի առաջին եկեղեցին. Տեսանյութ Սկսել են հոսանքը նույն հաճախականությամբ անջատել, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում Ավինյանական բարեփոխման հետևանքները․ «Իրավունք» Ձեզ հաջողվել է... ձախողվել. Տեր Փառեն քահանան՝ իշխանություններին ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ» Եկեղեցու դեմ արշավից ոչ թե «զադնի» են դրել, այլ համախոհներ չեն կարողանում գտնել եկեղեցականների շրջանում․ «Իրավունք» Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մտնելու իր ծրագրից Փաշինյանի` «դոմփել», «Տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով որոշման ժամկետը լրանում է Արձակուրդում էլ է ստում․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ Եթե այս իշխանությունը կարծում է, թե կարող է ճնշել մեր հավատը, ձայնը, հիշողությունը՝ սխալվում է․ Մհեր Մելքոնյան Փաշինյանը շալվարն իջեցրել է. նա Մեհրիբանից էլ ավելի հավատարիմ է Ալիևին Շինարարական աղբի տեղափոխումը գրեթե չիրականացնելու հիմքով պետք է պայմանագիրը չեղարկվի (տեսանյութ) Տիգրան Ավինյանը Սևան է հասել ուղղաթիռով Նիկոլը, երբ իր Ռոմանոսին մտցրեց ՀԷՑ, հաջորդ իսկ օրը 30-40 գյուղերում հոսանք չկար «Հոսանքն այն հաճախականությամբ են անջատում, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում». Դերենիկ Մալխասյան Իր պատմության մեջ առաջին անգամ ՌԴ-ն միայնակ է պայքարում Արևմուտքի դեմ․ Լավրով Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Դանիելյան Նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը․ Վարդևանյան Փաշինյանի այս գրառման համար ավելի շատ ծաղրում են, քան հայհոյում «Հոսանքն այն հաճախականությամբ են անջատում, ինչ հաճախականությամբ Նիկոլը հող է հանձնում». Դերենիկ Մալխասյան «65 տարեկան եմ, առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն». Վարդան Ղուկասյան ԱՄՆ-ը ԵՄ-ին «փչացրեց» և վասալացրեց․ Արցախն ու Հայաստանը՝ ԵՄ-ական ռասիզմի զոհ Սիրիայում պատրաստվում են անցկացնել «ժողովրդավարական» «ընտրություններ»՝ ԵՄ-ի և Թուրքիայի հովանու ներքո. Ջիվանին կասեր «խելքի աշեցեք»

Հակակոռուպցիոն հանձնաժողովը հայտարարատուներին առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով

Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ հայտարարագրված տվյալների՝ զգալի թվով պաշտոնատար և վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։ Այս մասին հաղորդում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

«Մասնավորապես՝

15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ,

50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ,

100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձևով:

2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն։

Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հաշվետվողականության համար Հանձնաժողովը խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը դիտարկում է որպես ռիսկային գործոն: Այդ հիմքով Հանձնաժողովը դիտարկում է խոշոր կանխիկ գումարի առկայությունը հայտարարագրերի համալիր վերլուծության իրականացման համար որպես հիմք ընդունելու հնարավորությունը:

Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է նաև օրենքով սահմանված պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում հաշվի է առնվում նաև խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը, ինչը կարող է ազդել համապատասխան պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության գնահատականի վրա:

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարատու անձանց առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը»,-ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan