«Ֆրանսիայի հրապարակից եկել եմ այստեղ ասելու, որ առանց թուրքի հայաստան լինելու է». ուսանողի ակցիան Հայ-ռուսական համալսարանում. Տեսանյութ Դատարանում կրքերը բորբոքվեցին այն բանից հետո երբ դատավոր Կարեն Բիշարյանը լռության կոչ արեց դահլիճում ներկա զոհվածների ծնողներին. Տեսանյութ Իշխանականները իրենց զանգվածին փորձում են համոզել, թե անհանգստանալու բան չկա․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ
25
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ հարցուպատասխան Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ Հայաստանում ցուցարարները շրջափակել են նախագահականի մուտքերը. Տեսանյութ Թուրքիան պատրաստվում է նոր միկրոցեղասպանություն իրականացնել Սիրիայի հյուսիսային մասում Ինչո՞ւ է խաղաղության «պատրաստվող» Ադրբեջանը 21 տոկոսով մեծացնում իր ռազմական բյուջեն Ալիևի «խաղաղեցումը» և Փաշինյանի կապիտուլյացիան ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաներ Երեւանում «Զարթնիր, Լաո». «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթը՝ Սասունցի Դավթի հրապարակում․ Տեսանյութ Բրյուսելյան կապիտուլյացիան շատ ավելի վատն է, քան նոյեմբերի 9-ինը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Երևանում ցուցարարները շրջափակել են ՀՀ ԱԳՆ շենքը. ռուսական հեռուստաալիքը մի քանի հազար ցուցարար է հաշվել. Տեսանյութ Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները. մանրամասներ Պատերազմ Արցախում
«Ֆրանսիայի հրապարակից եկել եմ այստեղ ասելու, որ առանց թուրքի հայաստան լինելու է». ուսանողի ակցիան Հայ-ռուսական համալսարանում. Տեսանյութ Եթե Արցախը Հայաստանի հետ ցամաքային կապ չունեցավ, այնտեղ հայապահպանության խնդիր ենք ունենալու. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Պուտինը պարզեցրել է Ուկրաինայի երկու մարզերի բնակիչներին ՌԴ քաղաքացիության տրամադրման կարգը Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ, Ռայկոմ-Կոմիտասի պողոտա ճանապարհները ժամանակավորապես փակ կլինեն Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ. ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ անվադողեր են Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել, ռուբլին կայունանում է Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի ապրիլի 25-ին գերեվարված հայ զինծառայողին Հայաստանի գլխին սև մութ ամպեր են կուտակվում. ավելի ճիշտ՝ կուտակում են. Հրանտ Բագրատյանն անուններ է տվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների հետ հարցուպատասխան Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու թիվ 1 շահագրգիռ մարդիկ զոհերի ծնողներն են, ո՞նց չմասնակցեն նիստին. Տեսանյութ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ Երբվանից է Աննա Հակոբյանը քաղաքական առաջնորդ դարձել Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ, Ռայկոմ-Կոմիտասի պողոտա ճանապարհները ժամանակավորապես փակ կլինեն Վահե Հովհաննիսյան. «Դիմադրություն» շարժումը պետք է դուրս գա հակաթուրքական շրջապտույտից՝ սահուն վերածվելով Հայաստանի վերելքի շարժման. Տեսանյութ Նոր պատգամավորը չունի կրթություն Դատարանում կրքերը բորբոքվեցին այն բանից հետո երբ դատավոր Կարեն Բիշարյանը լռության կոչ արեց դահլիճում ներկա զոհվածների ծնողներին. Տեսանյութ Բլինքենը սահմանագծման և սահմանազատման հարցում օգնություն է առաջարկել Փաշինյանին Ինձ փակ երթևեկությունը չի խանգարում, աջակցում եմ շարժմանը. կին վարորդ. Տեսանյութ Ե՛վ վարորդ եմ և՛ ցուցարար. մի քիչ էլ նեղություն թող կրենք, բայց պետք է ոտքի կանգնել. Տեսանյութ Հայաստանում ցուցարարները շրջափակել են նախագահականի մուտքերը. Տեսանյութ Ոստիկանությունը հաստատում է Yerevan.Today-ին․ նրանց սպասարկում է «Էլիտբաս»-ը ՌԴ Դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է Ուզում եմ, որ խելքը գլուխն հավաքի, ու մի քիչ տղամարդու պես պահի իրեն. թուրքական սերիալ թաևգմանողի անունը դեռ չեմ տալիս. բոլորիդ էլ ճանաչում եք, փոքր երկիր է, բոլորը գիտեն ով ով է Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ մինչև մայիսի 30-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ուղևորահոսքի շուրջ կեսը ստվերային է». Հակոբ Կարապետյան Թռիչքներ կիրականացվեն Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ չվերթով Պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից պետական դավաճանության դեպքի առթիվ. Ուղիղ Տեղեկատվական աղբի գործարանը նույնիսկ Սենատորի անունը չգիտի, թե ում հետ է հանդիպել, ուր մնաց ժամանակին տեղ հասնի. Սուրեն Սարգսյանի արձագանքը՝ ՀՀ ԱԳՆ-ին Սարիկ Անդրեասյանը քննադատել է Բորիս Գրեբենշիկովի խոսքերը՝ նրան «սրիկա» անվանելով Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել Թուրքիան պատրաստվում է նոր միկրոցեղասպանություն իրականացնել Սիրիայի հյուսիսային մասում Նարինե Աբգարյան, տիկին երեսպաշտ, իսկ դու քո սեփական պատասխանատվությունն ընդունե՞լ ես Արցախի կորստի ու 5000 տղու սպանդի համար. ո՞վ է նրա ամուսինը. Լուսանկար Ինչո՞ւ է խաղաղության «պատրաստվող» Ադրբեջանը 21 տոկոսով մեծացնում իր ռազմական բյուջեն ԱԳ նախարարի պատվիրակությունը Սենատորների հետ հանդիպմանը ժամանել է ճիշտ ժամանակին Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում Հոգնել կարելի է քայլելուց, նստելուց իսկ հայրենիք ունենալուց հոգնել անհնար է․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Բրյուսելում իշխանությունները թշնամու հետ համաձայնվել են, որ Արցախը էթնիկ խումբ է. Սոս Հակոբյան. Տեսանյութ «ԱԺ-ում մեզ հետ հանդիպելու այդ հրաշալի հնարավորությունը մենք իրենց կտանք». Սաղաթելյան Պրեմիերա. Արամե՝ «Դե արի մոտս». Տեսանյութ Ինձ փակ երթևեկությունը չի խանգարում, աջակցում եմ շարժմանը. կին վարորդ. Տեսանյութ Վահաններով ու մահակներով ոստիկանները շարժվում են դեպի ԱԺ-ի շենք. Տեսանյութ Էլինար Վարդանյանը կոչով դիմում է երիտասարդներին. «Հայաստանը ձերն է». Տեսանյութ Իշխանականները իրենց զանգվածին փորձում են համոզել, թե անհանգստանալու բան չկա․ Լևոն Քոչարյան. Տեսանյութ Ալիևի «խաղաղեցումը» և Փաշինյանի կապիտուլյացիան 1918 թ․ Ադրբեջանի հիմնադիրը համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ. Հարութ Սասունյան ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաներ Երեւանում Փլուզում Երևանի Գոգոլի փողոցում ԱԽ շենքում մարդ չկա, կարող ա պախկվել են. Արամ Վարդևանյան. Տեսանյութ

Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով... Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից:

Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձևական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել ևս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում։

Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։ Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։

Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։

Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին:

Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։

Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։

Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։ Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։ Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ: Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում և իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ։ Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan