Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Պատերազմ Արցախում
Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ

Որտեղի՞ց ՀՌՀ անդամ, միջակ դերասան Արթուր Մանուկյանին 4 մլն ԱՄՆ դոլար գումար

Օրեր առաջ իշխող խմբակցությունը միանձնյա ընտրեց ՀՌՀ անդամներ: Թե ինչքանով էին թեկնածուները համապատասխանով առաջադրված պաշտոններին, ինչքանով են պատկերացնում ոլորտը, որտեղ աշխատելու են, թողնենք մի կողմ: Խորհրդարանում ծավալված հարցուպատասխանից կարելի է դատողություններ անել:

ՀՌՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ, սակայն, հետաքրքիր փաստեր պարզվեցին: Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց փաստեր մասին, որ Արթուր Մանուկյանը կեղծել է կենսագրությունը: Մասնավորապես, նա գործազրկության նպաստ է ստացել այն ժամանակահատվածում, երբ իր իսկ ներկայացմամբ, աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում: Դրանից հետո, իհարկե, ամբողջ ՔՊ-ն ձայն ձայնի տված արդարանում էր, որ ժամանակներն էին այդպիսին, մարդկանց համատարած չէին գրանցում: Իհարկե, չենք լսել, որ նա հրապարակային հայտարարեր դրա մասին։ Բայց, պարզվում է, որ սա միակ կասկածելի դրվագը չէ կապված Մանուկյանի հետ: Նրա ներկայացրած ֆինանսական տվյալներում ևս կասկածելի դրվագներ կան:

Արթուր Մանուկյանը ՔՊ պատգամավոր է դարձել 2019-ի կեսերին և աշխատել է մինչև վերջին արտահերթ ընտրությունները: Պաշտոնյաների հայտարարագրերի ռեեստրում  ներկայացված են վերջինիս ունեցվածքի մասին տվյալները երկու տարվա համար էլ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Արթուր Մանուկյանը 2019 թվականին ունեցել է մեկ բնակարան Նոր Նորքում, տարվա սկզբին բանկային հաշվին գումար չի ունեցել, ավարտին եղել է 41 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները մնացել են անփոփոխ՝ 28 ԱՄՆ դոլար, մոտ 250 հազար դրամի վարկ է վերցրել բանկերից:

Իսկ ահա 2020 թվականին, պաշտոնյայի կյանքը միանգամից բարելավվում է: Նա ձեռք է բերում մաինագամից երկու բնակարան Պտղնի գյուղում, մեկը 4.5, մյուսը՝ 8.5 միլիոն դրամ: Ձեռք է բերում նաև մեքենա, որի արժեքի մասին տվյալները բացակայում են: Իսկ ահա բանկային հաշվին տարեսկզբին ունեցել է 3,803,657.00 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջին, փաստացի, ամբողջությամբ հանել է՝ թողնելով 76 ԱՄՆ դոլար, կանխիկ գումար չի ունեցել: Նշենք, որ որպես եկամտի աղբյուր նշված է ԱԺ-ն, որից այդ տարում Մանուկյանը ստացել է 8 միլիոն ՀՀ դրամ, կամերային երաժշտության ազգային կենտրոնից՝ 2 միլիոն դրամ, և ևս երեք հաստատություն, որոնցից ստացված ընդհանուր գումարը կազմում է 200 հազար դրամ:

Այսինքն, միայն իր աշխատած գումարով՝ ընդհանուր 10 միլիոն դրամով չէր կարողանա գնել 13 միլիոն արժողությամբ երկու ամառանոց, հաշվին էլ 3․8 մլն դոլար կուտակեր: Հարց է առաջանհում՝ որտեղի՞ց այդքան գումար Մանուկյանին և ինչպե՞ս է 2020 թվականին նրա բանկային հաշվին ստացվում շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար, երբ 2019-ի տարեվերջին դա կազմում էր 41 ԱՄՆ դոլար: Իսկ Մանուկյանը բիզնեսներ կամ այլ ձեռնարկատիրական զբաղվածություն կարծես թե չունի, հակառակը, մշտապես շեշտում է, որ ինքը մշակութային գործիչ է, հոգևոր երգերի կատարող, դերասան, ռեժիսոր: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին տարիներին հայ մշակութային և շոուբիզնեսի դեմքերը արտագաղթում են, քանի որ այստեղ չեն կարողանում գումար վաստակել, իսկ այ Արթուր Մանուկյանը, լինելով ոլորտի ոչ կարկառուններից, դառնում է դոլարային միլիոնատեր:

Եվ, չմոռանանք նաև, որ նշված ժամանակահատվածում նա օրենսդիր մարմնի անդամ էր և պարտավոր էր ներկայացնել իր ֆինանսական միջոցների լիարժեք տեղեկատվություն:

Հուսանք, տրամաբանված պատասխան կհնչի, հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս դեպքում «նախկիններին» նորից մեղադրել չի ստացվելու:

 Տաթև Միրզոյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan