«Եթե հայ մարդու կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է...». Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի մասին. Տեսանյութ
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բացառում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ գործադրված լինեն: Սուքիասյանն իր տեսակետը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով նախագահի հրաժարականին:
«Հնարավոր է՝ իմ ունեցած տեղեկություններով՝ իր անձից է կախված հրաժարականի պատճառը, այսինքն՝ պետք է հասկանանք, թե ինքը ՀՀ-ի հետ ինչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ինչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում»,-ասաց Սուքիասյանը։
Նա լրագրողներին խորհուրդ տվեց պարզել, թե 4 տարվա մեջ ՀՀ-ն ինչ ծախսեր է արել նախագահի ինստիտուտի համար։
«Ուզում եմ ձեզնից իմանալ, թե այդ ծախսերի 1 տոկոսն օգուտ տվե՞լ է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am