Փնտրվում է միջազգային պայմանագրեր ստորագրող նախագահ

Փնտրվում է միջազգային պայմանագրեր ստորագրող նախագահ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այդ դեպքում Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն օրենքները ստորագրում և հրապարակում է Հանրապետության նախագահը։
Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը, Կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:
Այլևս Արմեն Սարգսյանի չի լինի այն նախագահը ով պետք է ստորագրի Ազգային ժողովի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերը կամ կառավարության առաջարկությամբ հաստատի վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը։ Արցախը թշնամուն հանձնելու և Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնող այս Կառավարության պարագայում նման պայմանագրերի պակաս կարծես չի զգացվելու։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից