Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով

Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացրել են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել դեպի միմյանց, գրում է հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը Regnum-ում «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց» վերտառությամբ հրապարակված հոդվածում:

«Հիշեցնենք, որ հենց Բաքուն է ակտիվացրել այս խնդիրը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններն անցել են նրա վերահսկողության տակ, և երկու երկրների սահմանը սկսել է անցնել անմիջապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի կողքով։ Այս հարցը քննարկվել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին Սոչիում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունների ժամանակ։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման և հաջորդիվ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողով: Միաժամանակ Մոսկվային վերապահվել է խորհրդատվական կողմի դերը։

Նման հարց բարձրացվել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների ժամանակ։ Խոսքը, սակայն, տեխնիկական հարցերի մասին չէ… Բաքվի տրամաբանությունը պարզ է. եթե Երևանը հրապարակայնորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա փաստացի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեջ մտնելուց հետո ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, փակուղային իրավիճակ է ստեղծվում։

Բայց Երևանը, «ա» ասելով, պետք է անցնի «բ»-ին։ Թեև նա բառերով բարձրացնում է ԼՂ կարգավիճակի որոշման հարցը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման ժամանակ երևանյան կողմը բաց է թողել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի գոտում հայտնվեցին ռուս խաղաղապահներ: Այժմ Բաքուն հայտարարում է, որ հեռանկարում խոսքն արդեն Ստեփանակերտի և հայաբնակ երեք այլ շրջանների Ադրբեջանին պոտենցիալ ինտեգրման մասին է։ Սակայն Լավրովը նշված ասուլիսում, Անդրկովկասի երկու հանրապետությունների սահմանի հստակեցման համատեքստում, հայտարարել է, որ «դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման (ղարաբաղյան հակամարտության) հարցին»։

Նրա խոսքով, «դա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ դրա համար սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով»։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատման և սահմանագծման ընթացակարգը կարող է իրականացվել միայն միջազգային հաղորդակցության սուբյեկտների միջև։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն ստիպված է լինելու Ստեփանակերտի հետ երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղում սահմանային հարցերը։ Բացի այդ, ինչպես նախկինում, Փաշինյանը, խոսելով, թե որ քարտեզների վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ասել էր, որ «սա Արցախի հետ կապ չունի»։

Այս փոքրիկ ներածական մասն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայում հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Երևանը՝ Մոսկվայի միջնորդությամբ, Բաքվին է փոխանցել սահմանային իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված առաջարկների փաթեթ։ Առաջարկների մանրամասները չեն բացահայտվել։ Ադրբեջանը ևս հայտարարել է իր պատրաստակամության մասին «առանց որևէ նախապայմանի սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացը»՝ այս գործողությունը որակելով որպես «կարևոր տարր երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում»։

Այժմ կողմերը քննարկում են նման հանձնաժողովների ստեղծման պայմանները, իսկ Երևանում սպասում են Բաքվի գրավոր արձագանքին։ Բայց մենք կարծում ենք, որ քիչ հավանական է, որ կողմերը նահանջեն Լավրովի հայտարարած դիրքորոշումներից։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից։ Այժմ Ադրբեջանը պետք է որոշի, թե ինչ իրավունքներ կտրամադրվի հայկական անկլավին, ինչը կապված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ երկխոսության հետ, քանի որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության փաստն օբյեկտիվորեն որոշում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը։ Սա նոր աշխարհաքաղաքական իրողություն է, որն այսպես թե այնպես պետք է ճանաչեն բոլորը։ Առայժմ Ադրբեջանը խոսում է միայն Լեռնային Ղարաբաղի հայերի ինչ-որ «մշակութային ինքնավարության» մասին։ Բայց քանի որ իրադարձությունները զարգանում են ոչ միայն տարածաշրջանում, հաստատված «ղարաբաղյան բանաձևի» բոլոր մասնակիցները պետք է նոր որոշումներ կայացնեն»,-գրել է Տարասովը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan