Լրագրողական համայնքը իր մեջ պետք է սկզբունքային որոշում կայացնի ու իր նկատմամբ նման պահվածքին ի պատասխան, արձագանքի սկզբունքային պահվածքով
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին
Բաղրամյան պողոտայի վրա Ալեն Սիմոնյանը բազամահա՞րկ է կառուցում
Մենք պատրաստ ենք տկլորանալ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ ԵՄ-ին (տեսանյութ)
Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան
Լրագրողական համայնքը իր մեջ պետք է սկզբունքային որոշում կայացնի ու իր նկատմամբ նման պահվածքին ի պատասխան, արձագանքի սկզբունքային պահվածքով, որի մեջ պիտի մտնի երկիրը քպ երեսփոխաններին ու չինովնիկական դասին մեդիա հասանելիությունից զրկելը, ինչպես նաև «նախկիններին քննադատելու» քլիքաբեր թեմաներից հետ կանգնելը։
Երբ դուք, ասենք, եթեր եք տալիս նախկին պն փոխնարար գագիկմելքոնյաններին, վիգենխաչատրյաններին կամ քպ սպասարկու արամսարգսյաններին, դուք փաստացի ջուր եք լցնում գործող ազգադավ իշխանության ջրաղացին։
Այսօր ու այստեղ չի, որ պետք է հիշել համահավասար մեդի հնարավորության մասին։
Չէ՞ որ առանձնազրույցներում դուք լավ էլ արտահայտվում եք սրանց մասին․ ի՞նչ է քլիքն է ձեր սկզբունքայնությունը բեկող այն լուրջ գործոնը․․․ հուսամ ոչ։
Երբ ամեն բան ակնհայտ է և яснее не куда, ու Արցախի կորստին հաջորդելու է ՀՀ-ի ստրկացումը, դուք պետականության պահպանման դիրքերից պետք է հարցերին մոտենաք։
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից