Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը
13
Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին «Մայր Հայաստանի» ավագանու անդամը Տիգրան Ավինյանի հրաժարականի ընթացակարգն է ներկայացրել (տեսանյութ) 2018թ․ հրապարակում անվճար բեմ սարքած անհատ ձեռներեց ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Հրայր Թովմասյանին դատելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, բացի քաղաքականից, ունի նաև հոգեբանական պատճառ Պատերազմ Արցախում
Գերասիմ Վարդանյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը» Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված դեպքերի թիվը ՀՀ-ում Փաշինյանը 2 օր առանց թթվածին կդիմանա, բայց 1 ժամ առանց սուտ խոսելու չի դիմանա. Բորիս Մուրազի «Թողնե՞լ, թե՞ չթողնել Հայաստանի ստորագրությունը նոյեմբերի 9-ի հայտարարության տակ», սա է հարցը Քաղաքային կառավարման համակարգն անհապաղ փոխել է պետք․ «Երևանը և երևանցիները» (տեսանյութ) «Հայաստանում իրավունքը ծանր, շնչահեղձ օրեր է ապրում»․ Լիլիթ Գալստյան Ադրբեջանական բանակը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում «Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով»․ Հովհաննես Իշխանյան Փաշինյանի՝ աշնանն ունեցած ելույթը հակասում է ամռան ելույթին Վարչապետի խոսնակն է ասել՝ եթե հրաժարական չտա, թող չփոշմանի, որ քրգործեր հայտնվեն. Հրայր Թովմասյան Հրայր Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով Երկու տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի ուղղությամբ Սևանում ձկնորսները հարձակվել են պարեկների վրա, հայհոյել, փորձել են նավակը շրջել նրանց վրա Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում․ «Ժողովուրդ» Դուրս գա՛նք պայքարի. թույլ չտանք թալանչիական թանկացումը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նա՛խ, Դուք ձեր ձայնը մի հատ իջացրեք»․ Հրայր Թովմասյանը՝ դատավորին «Առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիային»․ Նաիրի Հոխիկյան Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավորին Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում Անդրանիկ Թևանյանը հարցազրույց է տվել Սուլեմանիում տեղակայված «Channel 8» հեռուստաընկերությանը (տեսանյութ) Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երևանի ավագանու 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Ո՛չ Արևմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը «Չեմ բացառում, որ Փաշինյանն ուղիղ եթեր մտնի ու «Գինի լից» երգի». Բորիս Մուրազի (տեսանյութ) Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր

Դումանյանը վիրավորվեց թրաֆիքինգի զոհ լինելու վերաբերյալ հարցից ու չպատասխանեց՝ կարդացե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի գիրքը

168.am-ը գրում է. «Ազգային ժողով-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն իրավամբ ծանր դրության մեջ է դրել կառավարության անդամներին: Փաշինյանի հնչեցրած «Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ. ես կորոշեմ՝ որ նախարարը երբ է հրաժարական տալու» նախադասությունը երեկ սոցիալական ցանցերում դարձել էր բուռն քննարկման թեմա: Մարդիկ համարում էին, որ Փաշինյանի կառավարության անդամները թրաֆիքինգի զոհեր են, որ նրանց ենթարկում են աշխատանքային շահագործման, խախտում մարդու իրավունքներ, և այլն:

 

Բնական է, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այդ թեմայով հարցեր ունեին այն հատուկենտ «համարձակներին», ովքեր իջել էին լրագրողների հետ շփվելու:

Եվ եթե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շառից-փորձանքից հեռու ասաց, որ Փաշինյանի ասածին ավելացնելու բան չունի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանն ակնհայտորեն նյարդային էր, բորբոքված, և ինչ-որ պահի, այդ հարցից վրդովված, սկսեց վիրավորել իրենց աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողներին:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք Փաշինյանի այդ հայտարարությունը ժողովրդավար է, Դումանյանը հարցով պատասխանեց՝ ի՞նչ է նշանակում՝ ժողովրդավար:

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում նման հայտարարության մեջ»,- ասաց նա:

Պնդմանը, թե եթե ինքը ցանկանա աշխատանքից ազատվել, Փաշինյանը թույլ չի տալու դա իրեն անել, ու նախարարը հայտնվելու է պատանդի կարգավիճակում, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ եկեք գուշակություններով չզբաղվենք:

Իսկ թրաֆիքինգի զոհ լինելու մասին լրագրողի հարցը հունից հանեց Վահրամ Դումանյանին:

«Նման մակարդակի անմակարդակ հարցերին չեմ պատասխանում»,- ասաց նախարարը՝ անպատասխան թողնելով լրագրողի հակադարձումը՝ իսկ Փաշինյանի հայտարարությունը մակարդակո՞վ էր:

Հաջորդիվ լրագրողներից պահանջեց կոռեկտ լինել, ասաց, որ չի պատասխանելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին:

Լրագրողները, սակայն, չհանձնվեցին:

Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք նախարարները զրկված չեն աշխատանքից դուրս գալու իրենց իրավունքից, Վահրամ Դումանյանը պատասխանեց՝ բացարձակապես ոչ:

«ԿԳՄՍ նախարարությունում նման լիարժեք աշխատանքային հնարավորություններ երբևէ, կարծում եմ, չի եղել: Որևիցե խնդիր աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված՝ գոյություն չունի: Այսօր շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար, այսօր ԿԳՄՍ նախարարությունում և իմ գործողություններում: Նախարարության բովանդակային որոշումները կան, և որևիցե խնդիր մենք չունենք կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք նախարարության աշխատանքային քաղաքականությունն էլ է Փաշինյանը մշակում:

Ի վերջո, ԿԳՄՍ նախարարն ասաց՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելն այդպիսի բան է, և այո, Նիկոլ Փաշինյանը կարող է նման որոշումներ կայացնել, բայց նրա ցանկացած որոշում որոշակի հիմքերի վրա է կայացվում: Ապա խորհուրդ տվեց Վահան Քերոբյանին հարցնել՝ խախտվե՞լ են արդյոք իր իրավունքները:

«Հրապարակ» օրաթերթի լրագրողի մյուս հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի՝ ԿԳՄՍ նախարարությամբ ալբաներեն թարգմանությանը: Նրան հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է նման որոշում կայացվել, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարը կարդացել է գիրքը, և եթե կարդացել է, ի՞նչ գեղարվեստական արժանիքներ է տեսել այնտեղ, հատկապես, եթե գրքում կան նաև այլասերված բարքերի նկարագրություններ ու հայհոյանքներ:

Այս հարցից հետո Վահրամ Դումանյանը նախ լրագրողին խնդրեց ներկայանալ, ապա սկսեց դասեր տալ ներկայանալի լինելու, տարբերանշանը ճիշտ փակցնելու մասին:

«Այդ հարցով հարցում է եղել: Գրավոր պատասխան կլինի, և մեր հանրությունը կիմանա՝ ինչն է ֆինանսավորվել, ինչպես, ինչքան և ինչու»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, լրագրողին հետաքրքիր էր՝ կարդացե՞լ է արդյոք Վահրամ Դումանյանը Նիկոլ Փաշինյանի գիրքը, որովհետև նա ԿԳՄՍ նախարար է, ի վերջո, նաև, միգուցե, գրական ճաշակ ձևավորող, երիտասարդներին ուղղորդող: Նախարարն ասաց՝ հարկ չի համարում պատասխանել:

«Պարոն «Հրապարակի» լրագրող, ես չեմ ուզում պատասխանել կոնկրետ Ձեր հարցին: Կարելի՞ է… No comment… Նաև չեմ ուզում Ձեզ հետ դիալոգը շարունակել: Կոնկրետ հարց ունեք, տվեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը, ինչին ի պատասխան՝ լրագրողն ասաց՝ կոնկրետ հարց է տալիս՝ կարդացե՞լ է արդյոք նախարարը Փաշինյանի գիրքը:

Մի քանի վայրկյան էլ շահելու համար Վահրամ Դումանյանը սկսեց հետաքրքրվել լրագրողի կրթությամբ, ապա ստանալով սպառիչ պատասխաններ ու զգալով, որ էլ ասելիք չկա, հեռացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan