Նոր մարզպետը վախենում է. նոր կարգեր ու բարքեր է հաստատել

Դիտել նաև
Շիրակի մարզում գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը. Տեսանյութ
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ
Շիրակի մարզպետի տեղակալ է նշանակվել
Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. Aravot.am
Արմավիրի ու Լոռու մարզպետների տեղակալները կգործուղվեն Ռուսաստան
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։
Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ կանեն։ Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն օրը մի քանի անգամ ելումուտ է անում մարզպետի մոտ եւ իրեն դեֆակտո մարզպետ է զգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում