Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում սակրավորները 3 կասետային ռումբ ու 1 ավիառումբ են գտել
Դիտել նաև
Ստեփանակերտն այլևս Երևանի քույր քաղաքը չէ... և՞, ի՞նչ. Տիգրան Ավինյան
«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի՞. «Փաստ»
Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը
Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու
«Կարճ ասած»․ Ալիևն իզուր է լոպազանում, Նիկոլը իրենից շուտ է Արցախում կախել Ադրբեջանի դրոշը
Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ սակրավորներն այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում:
Նշվում է, որ սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:
ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: