Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ինչու՞ են Ռուբեն Ռուբինյանին ասում «թուրքի գործակալ»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանից բանագնաց է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը, որն ԱԺ փոխնախագահն է։ Ռուբինյանի կենսագրականում կան որոշ հատվածներ, որոնք քաղաքացիների համար մութ են և կասկածներ են հարուցում երիտասարդի՝ Թուրքիայում գործունեության վերաբերյալ։ Ընդհուպ՝ նրան անվանում են Թուրքիայի ազդեցության գործակալ։

Ռուբինյանը Ազգային ժողովի այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում, բազմիցս հունից դուրս եկավ և սկսեց մեղադրանքներ հնչեցնել աջ ու ձախ, ասաց, թե չկա էդպիսի մարդ, որ կարող է իրեն համարել գործակալ, ազդեցության գործակալ և այլն։

Քաղաքական մեկնաբան Նաիրի Հեխիկյանն ավելի ուշ գրառմամբ հանդես եկավ, որ հանդիպել է Ռուբեն Ռուբինյանին՝ վերջինիս ԱԳ նախարարի տեղակալ եղած ժամանակ և վստահ կարող է ասել, որ նա անգամ չգիտի, թե ինչ է դիվանագիտությունը, էլ չսենք՝ ինչ է ազդեցության գործակալը։

Ռուբեն Ռուբինյանը 32 տարեկան է։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որից հետո մեկ տարի սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ Մեկ տարի էլ սովորել է Լեհաստանում գործող Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։

2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին (Sabancı Üniversitesi) կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Ռուբինյանի հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը։

Սաբանջը համալսարանի հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է։ Նաիրի հոխիկյանը գրում է, քր այս գործարարը 1934թ․ Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջը ազգանունը և նույն Աթաթուրքի օգնությամբ տիրացել Ադանայի հայերի անհատական ու եկեղեցապատկան ունեցվածքին՝ ընդհանուր առմամբ՝ 100 մլրդ դոլար։ Համարվում է, նրա զավակները 1994 թվականին հենց քարոզչական նպատակներով են ստեղծել «Սաբանջը» համալսարանը՝ այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ՝ ուղեղների լվացման, ազդեցության գործակալ դարձնելու համար։ Թուրքական այդ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

Եվ այսպես, Ռուբինյանը 2017-2018 թվականներին հետազոտություն է արել այդ համալսարանում։ Դա եղել է Հայաստանում հեղափոխությունից կարճ ժամանակ առաջ։ Քաղաքական մեկնաբանը նշում է, որ «Սաբանջը» համալսարանում գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) էլ հենց մշակվել է «ՀԿ-ների դերի բարձրացման և նրանց միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու նախագիծը»։

Եվ այսպես Լոնդոնում, Լեհաստանում և Թուրքիայում մեկական տարի «ուսումնառությունից» հետո 2018 թվականի հայտնի իրադարձությունների արդյունքում նշանակվում է միանգամից արտգործնախարարի տեղակալ՝ նախկինում երբեք ոչ միայն դիվանագիտական ոլորտում չլինելով, այլև ընդհանրապես գրեթե ոչ մի տեղ աշխատած չլինելով։ Իսկ Թուրքիայում նրա կասկածելի գործունեությունը հիմք էր տվել շատերին համացանցում քննարկելու թուրքական ազդեցության գործակալ լինելու հանգամանքը։ Ի դեպ, այս քննարկումներից հետո միայն վիքիպեդիայում թարմացվեց Թուրքիայում լինելու դրվագը։ Իսկ լրատվամիջոցների հարցումներին որևէ հստակ պատասխան չի տվել իր «թուրքական հետազոտության մասին»։

Ու հիմա այսքան կասկածելի կենսագրությամբ երիտասարդ բանագնացը անմիջապես բորբոքվում է, նյարդերը տեղի են տալիս, երբ նրան անվանում են ազդեցության գործակալ։ 

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan