Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված. Տեսանյութ
Վերաքննիչը հրապարակել է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: «Նարեկ Մանթաշյանը դեռևս կշարունակի մնալ կալանքի տակ»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Վերահաստատում եմ՝ էն, ինչ անում է ԱԱԾ-ն, հակաբարոյական քայլ է. Մանթաշյանն ամբողջ ծավալով մեկուսացված է ընտանիքից. ԱԱԾ քննիչներն իրենց թույլ են տվել սահմանափակել անգամ մանկահասակ երեխաների, կնոջ հետ կապը»,- նշել է Կոչուբաևը: Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։