«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն

Ալիևը մեսիջ է ուղարկում Հայաստանին՝ վաղը ոչ միայն Արցախը, այլև Երևանն է պատկանելու Ադրբեջանին

Երեկ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, այսպես կոչված, «Իրևանի ուսուցչական ճեմարանի» 140-ամյակի հիմնման տոնակատարության մասին:

Ալիևի հրամանագրում նշված է բառացիորեն հետևյալ տողերը. «...Երևանը եղել է ադրբեջանցիների խոշորագույն գիտական, մշակույթային և լուսավորչական կենտրոններից մեկը...»: Ալիևի հրամանագրում «հիշեցվում է», թե իբր, մինչև 20-րդ դարը, Երևանի բնակչության մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ:

Ադրբեջանի նախագահի հրամանագրում հատուկ ուշադրություն է դարձվում նրան, որ այս հրամանագրով Ադրբեջանի կառավարությունը պետք է համալիր միջոցառումների ծրագիր մշակի կապված այդ առիթի հետ, որպեսզի ադրբեջանցի երիտասարդությունը «չկտրվի իր արմատներից» և հիշի իր «պատմական Հայրենիքը»: Հավելենք, որ Ալիևը միայն այսօր չի հանդես գալիս նման հռետորաբանությամբ: Տարիներ առաջ, Ադրբեջանի ակադեմիական շրջանակներին շրջաբերական էր իջեցված, համաձայն որի  ներկայիս Հայաստանը գիտական շրջանակներում պետք էր անվանվեր որպես «Արևմտյան Ադրբեջան»: Այսինքն այնպես, ինչպես մեզ մոտ գիտական շրջանակներում օգտագործվում է «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը:

Սակայն այստեղ կա մի մեծ տարբերություն:  Ադրբեջանն ունի 84-միլիոնանոց դաշնակից, ի դեմս Թուրքիայի, ով հայտարարում է, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի բոլոր ծրագրերը: Մենք նման դաշնակից չունենք, և մեր հիշողությունը բացառապես պատմամշակութային բնույթ է կրում: Բացի այդ, Թուրքիայի Իգդիր քաղաքում գործում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի վտարանդի կառավարությունն ու Ազգային Ժողովը, որոնք սպասում են իրենց «ժամին»՝ վերադառնալու «հայրենի» Երևան:

Եթե հաշվի առնենք, թե ինչ մթնոլորտ է այսօր տիրում Հայաստանում, և ինչ արագության աստիճանի է  փոփոխվում ռազմաքաղաքական բալանսը տարածաշրջանում, ապա կարող ենք նույնիսկ կանխատեսել, թե երբ ադրբեջանցիները կարող են հասնել իրենց բաղձալի երազանքներին:

Հավելենք, որ իրենց ծրագրերի կյանքի կոչումը մեծապես կախված է նաև մեզանից: Եթե հայ հանրությունն իր վերնախավով իրեն պահի այնպես, ինչպես այսօր է պահում,  ապա երեք տասնամյակ անց այս տարածքը իրոք կարող է դառնալ «Արևմտյան Ադրբեջան»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, և Փաշինյանն իր խոստումը կարող է կատարել, որ ներկայիս տարածքում կարող են ապրել մոտ 5 մլն մարդ: Պարզապես նրանք կլինեն ոչ թե հայեր, այլ՝ ադրբեջանցիներ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan