Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր օֆլայն ձևաչափով հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձավ մի շարք արդի հարցերի:  Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, անդրադառնալով ասուլիսին, Past.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին արդեն հաղթում է նաև Փաշինյանի ավանդական հարթակներում:

«Ինչու, որովհետև մենք տեսնում ենք, որ Փաշինյանն սկսել է ավելի ու ավելի հեռանալ լրագրողներից ու ժողովրդից, ինքն այլևս իր ուղիղ եթերների ժամանակ անջատում է մեկնաբանելու հնարավորությունը: Փաշինյանը նախօրոք է հարցեր ընտրում իր օգնականի միջոցով, ինքն այլևս չի տալիս օֆլայն հարցազրույցներ: Այսինքն, առավելագույնս փորձում է պատսպարվել իրեն ոչ դուրեկան հարցերից կամ լրատվամիջոցներից: Հիմա մենք կարող ենք տեսնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Փաշինյանի, ավելի ու ավելի բաց ֆորմատներով է ելույթներ ունենում: Ու այսօր մենք տեսանք, որ  օֆլայն ասուլիսին ներկա էին նաև այնպիսի լրատվամիջոցներ, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի և իր թիմի դեմ ամենաշատն աշխատող ԶԼՄ-ները: Այդուհանդերձ, Քոչարյանը շատ հանգիստ լսեց նրանց հարցերն ու պատասխանեց: Այսինքն, կարճ ասած, կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ուղղությամբ ևս լիդերությունն իր ձեռքը վերցրեց: Կարելի է ասել, որ այս հարթակում էլ Քոչարյանը հաղթեց Փաշինյանին»,-ասաց մեդիափորձագետը:

Անդրադառնալով ասուլիսի բովանդակային հատվածին, մասնավորապես նաև Արցախի բանակցային գործընթացի շուրջ  Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան հնչեցված գնահատականներին՝ Տ. Քոչարյանը մի քանի շեշտադրում արեց.  «Ռոբերտ Քոչարյանը թե՛ այս ասուլիսի ժամանակ, թե՛ ընդհանրապես, մի յուրահատկություն ունի: Նա շատ լավ վերլուծում է իրավիճակը, շատ լավ բացահայտում է հնարավոր սցենարները, որոնք կարող են բխել տվյալ իրավիճակից: Նա նաև շատ գեղեցիկ ձևով պատռում է Փաշինյանի ստի դիմակը: Եվ այս ասուլիսի ընթաքում ոչ միայն վերոնշյալ, այլև բազմաթիվ այլ հարցերում շատ հստակ պատասխաններ տրվեցին բոլոր այն հարցերին, որտեղ Փաշինյանը փորձել է մոլորեցնել հասարակությանը»:

Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան նաև Արցախից հնչեցված հայտարարություններին:

«Փաշինյանը վերջին առնվազն երեք տարիներին ու առնվազն պատերազմից հետո շատ արագ փորձում է ի մի բերել մի պլան, որի հիմնական նպատակն է Արցախը կա՛մ ամբողջապես հանձնել Ադրբեջանին, կա՛մ առավելագույնս այնպես անել, որ Հայաստանը ձեռքերը լվանա Արցախից ու փորձի Արցախն այլ պետությունների համար խնդիր դարձնել: Չստացվեց նշվածն իրականացնել  պատերազմով, որովհետև վերջին պահին ՌԴ-ն իր խաղաղապահների միջոցով եկավ ու փորձեց պահպանել Արցախի գոնե ինչ-որ մասը, ու այդ պլանը տապալվեց: Իսկ հիմա փորձում է այնպես անել, որ Արցախը գցի արցախցիների կամ Ռուսաստանի գրպանը՝ փորձելով ասել, թե «Հայաստանն ի՞նչ կապ ունի իրենց հետ»: Փաշինյանի ասածների ու քայլերի ամբողջ տրամաբանությունը նշվածի մեջ է: Մենք կարող ենք նաև տեսնել, որ  հանրային դիսկուրս են գցում մի թեզ, թե իբրև Արցախն այլևս մերը չէ, Արցախի հարցը Ռուսաստանի ու Ադրբեջանի որոշելիքն է: Շատ սխալ մոտեցում է  սա: Մեծ հաշվով, Փաշինյանը «Արցախը Հայաստան է և վերջ»՝ իր ասածից շատ սահուն կերպով անցավ «Արցախը Հայաստան չէ և վերջ»-ին: Իսկ ինչ է պետք Փաշինյանին՝ ձերբազատվել Արցախից, այնուհետև առավելագույնս թուլացնել Ռուսաստանի մանևրելու  հնարավորությունները տարածաշրջանում: Ու, ի վերջո, ինչ-որ ձևով  հասնել մի իրավիճակի, ըստ որի, հնարավոր կլինի հասնել ռուսական ռազմաբազայի հեռացմանը, վերջնականապես Հայաստանի ապագան կապել Թուրքայի և այդ երկրի հետևում կանգնած ուժերի հետ, որոնք և բերեցին Փաշինյանին ու մինչև հիմա իշխանության գլխին են պահում: Ամբողջ հարցը դա է: Վերջապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ ԱԺ-ն արձագանքեցին, թեպետ մի փոքր ուշացած: Այնուամենայնիվ, իրենք երևի թե արդեն հասկացան, որ իրենց, ռուսերեն ասած, «поматросили и бросили», և այլևս ո՛չ Ա. Հարությունյանը, ո՛չ էլ Արցախի որոշ պատգամավորներ, նաև ԱՀ խորհրդարանը հետաքրքիր չեն Փաշինյանին ու շատ արագ իրենք կարող են ընդհանրապես քաղաքականության լուսանցքում մնալ»,- ամփոփեց Տ. Քոչարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan