Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին

Փաշինյանը գավառական աճպարարությամբ կրկնեց Արցախի մասով իր հերթական ստերը

Ընդհանուր, Նիկոլ Փաշինյանի գործողությունները և նրա հռետորաբանությունն ունիկալ են իրենց ցինիկությամբ ու փարիսեցիությամբ: Իր նախորդ հարցազրույցներում և հրապարակային ելույթներում Նիկոլը մշտապես ստել է այն մասին, որ 2018-ին այնպիսի «ժառանգություն է ստացել բանակցային գործընթացից», որի համաձայն Արցախը պետք է որպես Ադրբեջանի մաս մնար:

Սակայն, երբ նրա «գավառական շուստրիությունը» մերժվում էր ոչ միայն բուն Հայաստանում, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրների ներկայացուցիչների կողմից, Նիկոլն անընդհատ փորձում էր «ձևափոխել իր սուտը», քանի որ երբ ՌԴ ԱԳՆ-ն տարբեր մակարդակներում պաշտոնապես հերքում էր Փաշինյանի այդ ստերը, հետո նա ստիպված եղավ փոխել այս սուտը, որպեսզի կարողանա այս ամենը «հրամցնել» իր «անգրագետ ընտրողին»։

Հիշեցնենք այն, որ անցյալ տարվա նոյեմբերին նա փորձեց հայ հասարակության առաջ արդարանալ, թե իբր «բանակցություններում ադրբեջանցիները միշտ բարձրացրել են Շուշին վերադարձնելու հարցը» և այդ իսկ պատճառով մերժել է Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին արված առաջարկը։ Դրանից հետո Վլադիմիր Պուտինն անձամբ հերքեց Փաշինյանին՝ նշելով, որ նման նախապայման երբեք չի եղել, Բուքուն պահանջել է կետ, որտեղ ասվում է, որ «նախկինում այնտեղ ապրած ադրբեջանցիները վերադառնան Շուշի քաղաք և Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջան»։

Վլադիմիր Պուտինը 2020 թվականին զարմացած էր, թե ինչու Փաշինյանը մերժեց Բաքվի այս պահանջը և ինչու ադրբեջանցիների հնարավոր վերադարձը հայկական մնացած Շուշի կարող է սպառնալիք լինել հայկական կողմի համար։ Եվ այսքանից հետո, երբ Փաշինյանի ստի հնարավորությունը էականորեն կրճատվեց, նա ստիպված եղավ նոր սուտ հորինել, քանի որ ամեն ինչում ձախողված անկիրթ մարդը միայն նոր ստով պետք է ծածկի սեփական սխալները։ Այսպես է իրեն պահում ցանկացած ձախողված մարդ թե՛ առօրյաում, թե՛ մեծ քաղաքականության մեջ։ Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը փորձում է հայ հասարակությանը «հրամցնել», իբր Արցախը որպես մեկ միասնական հայկական սուբյեկտ երբեք չի ընկալվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ բանակցություններում՝ միջնորդների կողմից: Ի դեպ ներկայացնելով այդ սուտը, Փաշինյանը, ակամայից, դրանով իսկ խոստովանում է, որ միջնորդները, այնուամենայնիվ, Արցախը դիտարկում էին Ադրբեջանի կազմից դուրս։

Փաստորեն, Փաշինյանն այդ ստով հաստատեց այն թեզը, որ նախորդ իշխանությունները մեծ հաջողությունների էին հասել Արցախի բանակցային գործընթացում։ Հիմա վերլուծենք Փաշինյանի այս նոր ստի իրական էությունը:

Այո, ըստ «Մադրիդյան սկզբունքների» նախատեսվում էր, որ այն ադրբեջանցիները, ովքեր նախկինում բնակվել են Արցախում, հնարավորություն ունենան վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, այդ թվում՝ Շուշի։ Բայց նախատեսվում էր նաև, որ 1989 թվականին Արցախի բնակչության հարաբերակցությունը (25% ադրբեջանցիներ և 75% հայեր) չէր կարող փոփոխվել։

Այսինքն՝ նախատեսվում էր, որ 5 շրջան հանձնելով՝ պետք է բարձրացվեր փախստականներին Արցախ վերադարձնելու հարցը, որտեղ պետք է հանրաքվե անցկացվեր։ Հանրաքվեից հետո հայկական զորքերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից և Լաչինից, բացառությամբ Լաչինի միջանցքի։ Իսկ Արցախում անցկացված հանրաքվեի արդյունքում տարածաշրջանում պետք է առաջանար նոր պետականություն։ Հայկական պետականություն՝ ադրբեջանական բնակչությամբ, որը կլիներ ազգային փոքրամասնություն՝ նշված 25/75 տոկոս համամասնությամբ։ Ինչպես ցանկացած պետականությունում, այսպիսով, Արցախում ազգային փոքրամասնության կարգավիճակ ստացած ադրբեջանցիները պետք է ստանային իրենց արտոնություններն ու իրավունքները, ինչը տրամաբանական է ինչպես հայ-ադրբեջանական խաղաղության մթնոլորտի հաստատման տեսանկյունից, այնպես էլ միջազգային խաղացողների համար։

Ինչպե՞ս ստացվեց, որ այս պարզ սկզբունքները հասկանալի չդարձան գավառական մտածելակերպ ունեցող Փաշինյանի համար: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ «խաղաղության դարաշրջանի» կողմնակիցը մերժում էր այդպիսի ապագան Արցախի համար, որոնք դիտարկվում էին մինչ նրա իշխանության գալը: 

Իրական հայ-ադրբեջանական խաղաղությունը և արժանապատիվ խաղաղությունը պետք է լիներ հենց այդպիսին, ինչին ձգտում էին ոչ միայն Հայաստանի նախորդ իշխանությունները, այլ բոլոր միջազգային միջնորդները՝ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, իսկ Իլհամ Ալիևը 2017 թվականին բողոքում էր, որ «փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»: Սա չհասկացավ միայն գեղցիների ու գավառականների առաջնորդ Փաշինյանը։ Իրականում նախկին իշխանությունները ռազմատենչություն չունեին և պատրաստ էին նորմալ զիջումների, ինչը դրական էր ընկալվում միջնորդների կողմից։

Իսկ «գեղցիների թագավոր» Փաշինյանի համար, ում համար ամեն ինչ բաժանված էր «սեւի ու սպիտակի», «փոխզիջում» հասկացությունը գոյություն չուներ։ Ինչպես ներքին կյանքում, նա չի կարող որևէ մեկի հետ փոխզիջման գնալ, նա չի հասկանում «փոխզիջում» հասկացությունը միջազգային քաղաքականության մեջ։ Նա կամ պետք է կապիտուլյացիա ստորագրի, կամ պետք է փորձի իր փողոցային պոպուլիզմը «փաթաթել» միջազգային խաղացողների վզին։ Բայց քանի որ հայ գեղցու պոպիլիզմը միջազգային ասպարեզում իրագործվելու զրոյական շանսեր ունի, նա կարող է միայն կապիտուլյացիա  ստորագրել։

Նրա այսօրվա, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանն», իրականում նրա ստորագրած կապիտուլյացիայի «գեղեցիկ փաթեթավորումն» է, հանուն որի նա փորձում է նորանոր ստեր հորինել։ Երեկվա սուտն այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ անձնական լրագրողը ինչ-որ պահի շփոթվեց ու սկսեց կմկմալ։ Ակնհայտ է, որ նրա զավեշտալի ստերի այս շարանը մոտենում է ավարտին, և որ հայ հասարակության նույնիսկ ամենաանգրագետ հատվածն է սկսում հասկանալ, որ իրեն խաբել են։ Բայց ափսոս, որ այս «գավառական աճպարարության» պատճառով կորցրեցինք այն ամենը, ինչի մասին երազում էինք 30 տարի և քարը քարին դնելով, փորձեցինք իրականացնել մեր երազանքը։

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan