Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը

Ինչու՞ է Փաշինյանը ցանկանում գրգռել Մոսկվային, այն էլ ուկրաինական ուղղությամբ. Փաշինյանին հրապուրո՞ւմ են Յանուկովիչի դափնիները. Լուսանկարներ

Այսօր բոլորիս աչքի առաջ պարզ երևում է, թե ինչ դրամատիկ իրադարձություններ են ծավալվում Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուկրաինական ուղղությամբ։ Միջազգային դիտորդների կարծիքով՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ճգնաժամը համեմատելի է Կարիբյան ճգնաժամի հետ։  

Իրավիճակն այնքան փակուղային է, որ նույնիսկ հնարավոր է, որ այս ուղղությամբ նոր պատերազմ սկսվի։ Թե ինչու այս ճգնաժամը հանգեցրեց նման իրավիճակի, առանձին զրույցի թեմա է, միայն մի բան է պարզ, որ ուկրաինական թեման դարձել է «լակմուսի թուղթ» թե՛ ռուսների, թե՛ ամերիկացիների համար, և աշխարհը ուշադիր հետևում է, թե այս ուղղությամբ ինչ դրամատիկ իրադարձություններ կզարգանան։

Թվում էր, թե գոնե այս հարցում Հայաստանը պետք է զերծ մնար խնդիրներից, մանավանդ, որ պաշտոնական Երևանն ինքը բազմաթիվ խնդիրներ ունի իր տարածաշրջանում, բայց, արի ու տես, որ Փաշինյանը նույնիսկ նման ծանր իրավիճակում չի դավաճանում իր սադրիչ էությանը։ Նրա սադրիչ նկրտումները դրսևորվում են բոլոր կարեւոր հարցերում՝ լինի դա 2008 թվականի Մարտի 1-ի սպանդը, լինի դա ժողովրդին «սև ու սպիտակի» բաժանելը, թե բանակի փլուզումը և այլն։ Սակայն բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանին նույնիսկ սա չբավականացրեց, և նա որոշեց հերթական սադրանքը կազմակերպել նաև այս ուղղությամբ:

5 օր առաջ՝ դեկտեմբերի 17-ին, Կիևում կազմակերպվել էր կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին, այս միջոցառման կազմակերպիչներն էին Կիևում Հայաստանի դեսպանությունը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը եւ «Ուկրաինայի հայերի միությունը»։

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս միջոցառումը ոչ մի առանձնահատուկ բանով չպետք է տարբերվի նմանատիպ այլ միջոցառումներից։ Միջոցառմանը ներկա էին քաղաքագետներ, լրագրողներ, փորձագիտական ​​հանրության ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ հենց Ուկրաինայից։ Սակայն երբ պարզվում է, թե Հայաստանից ինչ կազմ է մասնակցել այս միջոցառմանը, դրանից ուղղակիորեն հետևում է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ակնհայտորեն փորձել է սիրաշահել ուկրաինական կողմին։ Պարզվում է, որ Հայաստանից քաղաքագետներն ու փորձագետները գործնականում առանց բացառության եղել են հայաստանյան հակառուսական շրջանակների ներկայացուցիչներ՝ Արմեն Մարտիրոսյան, Ռուբեն Մեհրաբյան, Ստեփան Գրիգորյան, Հովսեփ Խուրշուդյան։

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե «realpolitik»-ը այն է, երբ ռուսների հետ հարաբերություններում պետք է քծնես ռուսներին, ամերիկացիների հետ հարաբերություններում՝ ամերիկացիներին, իսկ ուկրաինացիների հետ հարաբերություններում քծնես ուկրաինացիներ։ Հենց այս քաղաքականությունն էր փորձում իրականացնել Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարիներին, և բոլորս տեսանք, թե ինչով ավարտվեց այդ ամենը։ Բայց երբ ուկրաինական ուղղությամբ ռուս-ամերիկյան սուր ճգնաժամի ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանը նման քայլերի է դիմում, դա վտանգում է Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգությունը։

Մոսկվայի արձագանքը չուշացավ, ռուսները նմանատիպ ֆորում էին կազմակերպել Բաքվում, որտեղ ռուս փորձագետներից մեկը նշել էր, որ Հայաստանը Ռուսաստանի համար «ճամպրուկ է առանց բռնակի», և միջոցառման հիմնական առանցքն այն էր, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի հենց միջանցքի տրամաբանությամբ ռուսական կողմի վերահսկողության ներքո։

Այստեղ հարց է առաջանում՝ էլ ի՞նչ վատություն պետք է անի Փաշինյանը Հայաստանին, որպեսզի ժողովրդի և հասարակության ճնշող մեծամասնությունը գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի և նրա ժողովրդի անվտանգության համար։

Բոլորին է հայտնի, որ Նիկոլ Փաշինյանը կավարտի իր քաղաքական կարիերան Վիկտոր Յանուկովիչի նման: Սակայն բոլորիս մտահոգում է միայն մի բան, որ այս բոլոր ցնցումների պատճառով Հայաստանը կրկին կունենա կորուստներ, այն էլ շատ լուրջ, այնքան լուրջ, որ դրանք ավելի ուժեղ կլինեն, քան այն կորուստները, որոնք մենք ստացել ենք Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքում։

 

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan